Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը հանրաքվեի վերաբերյալ մի շարք բողոք-դիմումներ է ստացել: Ուրբաթ՝ դեկտեմբերի 11-ին, Հայ ազգային կոնգրես կուսակցությունը հանրաքվեի արդյունքները անվավեր ճանաչելու մասին դիմում է ներկայացրել:
Այդ նույն պահանջը ներկայացրել է նաեւ Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանը՝ մի շարք դիտորդական կազմակերպությունների անունից:
Այս բողոք-դիմումների կապակցությամբ Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը այսօր՝ դեկտեմբերի 12-ին արտահերթ նիստ կգումարի:
Նշենք, որ դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած քվեարկության արդյունքները Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը կհրապարակի քվեարկությունից յոթ օր անց՝ դեկտեմբերի 13-ին:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ


















































