Լրահոս
Օրվա լրահոսը

Գերման Ավագյան. «Տեսեք՝ Շուշան Պետրոսյանն ինչ է անում քաչալ գլխիս հետ» (ֆոտոշարք)

Դեկտեմբեր 12,2015 20:02

Լուսանկարիչ Գերման Ավագյանն այսօր «Նավարար»-ում ներկայացրեց իր «Դիմակ» նախագիծը, որը ներառում է 150-ից ավելի լուսանկար: Բոլորը ցուցադրված չեն, բայց Ավագյանը յուրօրինակ մոտեցմամբ է պատրաստել նախագիծը՝ լուսանկարելով տարբեր մասնագիտությունների տեր անձանց՝ իր իսկ «դիմակը» ձեռքին:

скачанные файлы (5) скачанные файлы (4)

«Գաղափարը վաղուց է ծագել, բայց չէի կարողանում այնպիսի մեկին գտնել, որը կպատրաստեր իմ դիմակը: 2005թ.-ին այդպիսի դիմակ պատրատվեց՝ ՁԻԱՀ-ով հիվանդ մարդկանց հարցազրույցների գրքի համար: Քանի որ նրանց դեմքը չպետք է երեւար, ես իմ «դեմքը» տվեցի նրանց եւ լուսանկարվեցին իմ դիմակով: Այն անհաջող էր ստացվել, որովհետեւ նմանությունը քիչ էր»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Գերման Ավագյանը:

Շարունակելով պատմությունը՝ նա նշեց, որ վերջապես գտել է համապատասխան արվեստագետի. ԱՄՆ-ից ժամանած Սահակ Պողոսյանն էլ պատրաստել է Ավագյանի դիմակը: «Սկզբում մտածում էի՝ բոլորը դիմակով փակեն դեմքը եւ մերկ նկարվեն, բայց հետո հասկացա, որ չի ստացվի, որովհետեւ ոչ մեկ այդ քայլին չի գնա: Այդ պատճառով էլ որոշեցի ընկերներիս լուսանկարել: Նրանց տվեցի իմ դիմակը եւ ասացի՝ ինչ ուզում եք՝ արեք: Արդյունքում, լուսանկարներում բոլորն ինչ-որ վերաբերմունք են ցույց տալիս դիմակին: Շուշան Պետրոսյանն, օրինակ, տեսեք՝ ինչ է անում իմ քաչալ գլխի հետ, բայց դա կապ չունի կյանքի հետ»,- ցույց տալով ԱԺ պատգամավորի լուսանկարը՝ ասաց Գերման Ավագյանը:скачанные файлы (3) скачанные файлы (2) скачанные файлы (1) скачанные файлы

Հեղինակը տեղեկացրեց, որ նախագիծը շարունակական է: скачанные файлы (7) скачанные файлы (8)

Հավելենք, որ հեղինակի նախորդ՝ «Տեսողական պոեզիա» նախագիծը  համադրում է լուսանկարչությունն ու պոեզիան:  

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031