ԲՀԿ-ն Սերժ Սարգսյանի սահմանադրական փոփոխությունները սատարելուց հետո հիմա էլ կրծքով պաշտպանում է սահմանադրական հանրաքվեի ժամանակ ընտրակեղծիքներ արածներին։ «Կեղծված ընտրությունների մասին բղավում ու գալարվում են այն քաղաքական ուժերը, որոնք հանձնաժողովներում աճուրդի են հանել իրենց տեղերը»,- երեկ իր հարցազրույցում հայտարարել է ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը:
Քանի որ հանրաքվեի կեղծված լինելու մասին այսօր ամենաշատը խոսում է ՀԱԿ-ը (եւ խոսում է փաստերով), «ՉԻ»-ն մեկնաբանությունների համար դիմեց ՀԱԿ վարչության անդամ Վահագն Խաչատրյանին։ «Եթե փաստեր ունեն, լավ կլիներ՝ ներկայացնեին, այլ ոչ թե ՀՀԿ-ականների նման խոսեին»,- ասաց Խաչատրյանը՝ հավելելով, որ նույն հարցազրույցում ԲՀԿ ղեկավարն ասում է, թե հանրաքվեն չավելացրեց վստահությունն ընտրական համակարգի նկատմամբ, եւ ՀՀ-ում ընտրական ինստիտուտը չի գործում։
«Բայց դրա մեղքը գցել հանձնաժողովականների վրա, ես ճիշտ չեմ համարում։ Պետությունն է պարտավոր ապահովել քաղաքացիների՝ ազատ ընտրելու եւ այդ ընտրությունն արձանագրելու իրավունքը։ Դա միայն ընդդիմադիր քաղաքական ուժերի խնդիրը չէ, այլ պետության խնդիրն է, մինչդեռ պետությունը դա պարզապես չի անում»,- նշեց Խաչատրյանը։
Ըստ նրա, հանրաքվեի օրը ընտրախախտումները եղել են բացահայտ, եղել են բոլոր ընտրատեղամասերում, եւ ընտրախախտումների դեմ պայքարել են հիմնականում ՀԱԿ ներկայացուցիչները։ «Չկա որեւէ փաստ, որ ԲՀԿ-ականները հանրահավաքի օրը ՀԱԿ-ի մեր հանձնաժողովի անդամների հետ միասին պայքարել են ընտրակեղծիքների դեմ։ Համենայնդեպս, ես նման փաստ չգիտեմ, փոխարենը փաստեր գիտեմ ընտրակեղծիքների մասին»,- ասաց նա։
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում