Լրահոս
Օրվա լրահոսը

ՃՏՊ Ռուսաստանի Դաշնությունում. տուժել են ՀՀ քաղաքացիներ

Դեկտեմբեր 26,2015 10:38

Mtaes.am-ը տեղեկացնում է՝ դեկտեմբերի 26-ին, ժամը 06.49-ին ՌԴ ԱԻՆ ՃԿԱԿ-ից տեղեկություն է ստացվել, որ ժամը 01.51-ին Դոնի-Ռոստովի տարածաշրջանի Սալսկ-Պրոլետարսկ տեղական նշանակության ավտոճանապարհի 0.5 կմ-ին՝ Մանիչստրոյ գյուղի (բնակավայրի) մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ՎԱԶ-2114» մակնիշի т377ЕЦ61 և м599ЦМ57 պետհամարանիշներով և «Մազդա» մակնիշի х181МО61 պետհամարանիշով ավտոմեքենաները:

ՃՏՊ-ի հետևանքով զոհվել են ՀՀ քաղաքացիներ՝ 1970թ. ծնված Ստեփան Կոստանյանը և 1985թ. ծնված Էդգար Ալբերտի Պետրոսյանը:

ՀՀ քաղաքացի Մարկոս Վանյայի Պապյանը ձախ ազդրի կոտրվածքով հոսպիտալացվել է Սալսկայի կենտրոնական հիվանդանոցի վնասվածքաբանության բաժանմունք, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Դեպքի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031