Լրահոս
Օրվա լրահոսը

Ամանորյա միջոցառումներն ամփոփվել են տոնական համերգով

Հունվար 14,2016 11:03

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնած Ամանորի և Սուրբ ծննդյան միջոցառումները եզրափակվել են հունվարի 13-ին` Հանրապետության հրապարակում տեղի ունեցած <<Իմ հին ու նոր Նոր տարի>> խորագրով տոնական հանդիսությամբ: Սկսած ժամը 20:00-ից՝ երևանցիների ու մայրաքաղաքի բազմաթիվ հյուրերի տոնական բարձր տրամադրությունն ապահովել են սիրված երգիչներն ու ժողովրդական խմբերը, իսկ Հանրապետության հրապարակը միջոցառման ընթացքում վերածվել էր մի մեծ պարահրապարակի:

Հիշեցնենք, որ ամանորյա միջոցառումները մեկնարկել էին դեկտեմբերի 21-ին` դարձյալ Հանրապետության հրապարակում, ուր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիսավորությամբ միացրել էր մայր տոնածառի և մայրաքաղաքի տոնական լույսերը: Մոտ մեկ ամիս տասնյակ միջոցառումներ են տեղի ունեցել Հանրապետության հրապարակում և մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում: Հունվարի 13-ին Հանրապետության հրապարակ եկած քաղաքացիներն ընդգծել են, որ ամեն ինչ արվել է՝ մայրաքաղաքում տոնական մթնոլորտ ապահովելու և հատկապես երեխաների ամանորյա հեքիաթը իրականին մոտ դարձնելու համար: Հունվարի 13-ի միջոցառումը եզրափակվել է շքեղ հրավառությամբ, որի ավարտին անջատվել են տոնածառի լույսերը:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031