Լրահոս
Օրվա լրահոսը

Սպանված կուրսանտի գործով նիստը հետաձգվեց, քանի որ ամբաստանյալներից մեկը ծառայության մեջ է

Հունվար 14,2016 14:20

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում 2015 թվականի հունվարի 29-ին սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի գործով Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթացող դատական նիստը հետաձգվեց:

Պատճառն ամբաստանյալ Վարազդատ Սաֆարյանի բացակայությունն էր: Դատավոր Դավիթ Հարությունյանը տեղեկացրեց, որ Վարազդատ Սաֆարյանը գտնվում է Նոյեմբերյանի N զորամասում: Նրան պետք է դատարան բերեին Ռազմական ոստիկանության աշխատակիցներն ինչը այսօր հնարավոր չի եղել:

Դատավորը նաեւ նշեց, որ պատրաստվում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետին գրություն ուղարկել Վարազդատ Սաֆարյանի ծառայության վայրը փոխելու հնարավորությունը քննարկելու համար:

Դավիթ Հարությունյանը տեղեկացրեց, որ դատարան է ներկայացվել դատախազ Կարեն Հարությունյանը: Վերջինս լիազորագիր է ներկայացնել գլխավոր դատախազի անունից այն մասին, որ ինքը պատրաստվում է իրականացնել սույն գործով մեղադրանքի պաշտպանությունը: Կողմերն այս առնչությամբ որեւէ առարկություն չունեին:

Haykaz_Barsegyan_5 Haykaz_Barsegyan_4 Haykaz_Barsegyan_3 Haykaz_Barsegyan_2 Haykaz_Barsegyan_1

Հաջորդ դատական նիստը նշանակվել է փետրվարի 4-ին՝ ժամը 13:00-ին:

Հիշեցնենք, որ Գնել Թևոսյանին, Նորիկ Սահակյանին,Վաչե Սահակյանին և Մովսես Ազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք 2015թ. հունվարի 29-ին ՀՀ ՊՆ 24236 զորամասում խուլիգանական դրդումներով սպանել են Հայկազ Արկադիի Բարսեղյանին: Իսկ Վարազդատ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2014թ. նոյեմբերի 16-ին կուրսանտ Տ.Մանասերյանին շարքում խոսելու համար դիտողություն անելուց և վերջինիս կողմից հակադարձում ստանալուց հետո Վաչե Սահակյանի, Մովսես Ազարյանի հետ միասին, մի խումբ անձանցով ծեծի են ենթարկել Մանասերյանին, բացի այդ 2015թ. հունվարին լսարանում խոսելու համար ծեծի է ենթարկել համածառայող Արտուշ Սիմոնյանին:

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031