Լրահոս
Օրվա լրահոսը

«Ֆլեշում» ընթանում են առաջին ցիստեռնի հրդեհաշիջման աշխատանքներ

Հունվար 17,2016 14:47

Mtaes.am-ը տեղեկացնում է՝ հունվարի 17-ին, ժամը 12.48-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արին Բերդ փողոցի 4/2 հասցեում գտնվող «Ֆլեշ» ՍՊԸ-ի պահեստում:

Դեպքի վայր են մեկնել տասը մարտական հաշվարկ, հարավ կովկասյան երկաթուղուն պատկանող հրշեջ գնացքը և մեկ ավտոսանդուղք:

Ներկայումս ընթանում են առաջին ցիստեռնի հրդեհաշիջման աշխատանքները, նաև՝ երկրորդ ցիստեռնի հովացման աշխատանքներ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.47-ին, մարվել՝ 13.51-ին:

Կատարվում են հետհանգեցման աշխատանքներ:

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031