Լրահոս
Օրվա լրահոսը

35-ից 45 տարեկան գիտնականներին ԿԳՆ պետական կոմիտեն պիտի համոզի, որ վերադառնան

Հունվար 26,2016 17:23

«Բացթողումներ գրեթե չեն եղել, միգուցե մանր-մունր բաներ եղել են, բայց այնպիսի բացթողումներ, որոնք արմատական բացասական ազդեցություն կարող էին ունենալ, չեն եղել»,-այսօր կառավարության մամուլի սրահում, ներկայացնելով անցյալ տարվա աշխատանքները՝ ասաց ՀՀ կրթության եվ գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը:

Նա ասաց, որ կրթության եւ գիտության նախարարության պետական կոմիտեն 2015 թվականին իր առաջ դրված բոլոր խնդիրներն իրականացրել է եւ բացթողումներ չի ունեցել. «2015 թվականի ընթացքում չի եղել մի բան, որ մտադրված լինենք եւ չանենք, ինչ- որ մտադիր ենք եղել իրականացնել, բոլորը հաջողությամբ իրականացրել ենք: 2015 թվականի մեր պլանները գերակատարել ենք»:

Սամվել Հարությունյանի խոսքերով, գիտությունը երիտասարդացնելու փորձերը դրական արդյունք են տվել եւ ներկայումս մեր երկրում իրականացվող գիտական ծրագրերի գրեթե 30 տոկոսը երիտասարդներ են ղեկավարում: Սակայն, կոմիտեի նախագահը մտահոգություն հայտնեց 35-ից մինչեւ 45 տարեկան գիտնականների համար. «Այստեղ մենք ուրիշ խնդիր ունենք, որը լուծման կարիք ունի: Բանն այն է, որ մինչեւ 35 տարեկանների խնդիրն ինչ-որ չափով լուծվեց, բայց 35-ից մինչեւ 45 տարեկանների միջակայքով, երբ արդեն գիտնականը լուրջ հաջողություններ ունի ու սկսում է տպագրվել միջազգային բարձր հեղինակություն ունեցող ամսագրերում, անմիջապես սկսում են մտածել աշխարհի տարբեր կենտրոններում աշխատելու մասին: Իսկ այս միջակայքում մենք ունենք բավականին խորը մինիմում: Գիտնականների համար այս տարիքը բավական վճռորոշ տարիք է, այդ տարիքային խմբի մարդիկ ուսուցիչներ են, նրանք պետք է վերարտադրեն իրենց նմանակներին: Ցավոք, այս միջակայքում մենք անելիքներ ունենք եւ այս հարցը պետք է գտնվի պետության հոգածության ներքո, որպեսզի այս մարդկանց համոզենք հետ վերադառնալ»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031