Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյանը լուսանկարչական ապարատ է նվիրել դպրոցականին

Հունվար 26,2016 19:20

Նախորդ տարվա սեպտեմբերին ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն  այցելել էր  Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 հիմնական դպրոց՝ ծանոթանալու ներառական կրթության իրականացման պայմաներին: Այցի ժամանակ նախարարը դիտել էր նաև դպրոցականների լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսը, որտեղ առանձնակի տպավորվել էր 9-րդ դասարանի աշակերտ, ներառական կրթության ծրագրում ընդգրկված Էդմոնդ Հովհաննիսյանի լուսանկարներով:

Դպրոցում նախարարին պատմել էին, որ Էդմոնդի երազանքը լուսանկարիչ դառնալն է և նա շատ է ուզում պրոֆեսիոնալ ապարատ ունենալ: Նախարարը խոստացել էր օգնել այդ հարցում: Էդմոնդն ու նրա ուսուցիչները այսօր հրավիրվել էին ՀՀ ԿԳՆ՝ ստանալու խոստացված նվերը:

ԿԳ նախարարը համոզմունք հայտնեց, որ Էդմոնդը կդառնա բարձրակարգ մասնագետ և անպայման մի օր կլուսանկարի նաև նախարարին և նախարարության միջոցառումները: Հանդիպման ավարտին նախարարն ու դպրոցականը պայմանավորվեցին, որ դասարանի ավարտական միջոցառումը կնկարահանվի այդ լուսանկարչական ապարատով և Էդմոնդն առավել հաջողված լուսանկարներից կտրամադրի նաև նախարարին:

ՀՀ ԿԳ նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031