Լրահոս
Օրվա լրահոսը

Կաթողիկոսը՝ «HSBC բանկում իր հաշվի մասին. «Նվիրատվություն է բարերարի կողմից» (Տեսանյութ)

Հունվար 28,2016 12:48

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն այսօր այցելել էր Եռաբլուրի պանթեոն՝ Բանակի օրվա կապակցությամբ:

Serj_Sargsyan_Bako_5Serj_Sargsyan_Bako_7Լրագրողների հետ զրույցում նա շնորհավորեց. «Մեր սպասավորները, մեր հոգեւորականները փորձում են նպաստել, որպեսզի բարոյահոգեբանական առողջ մթնոլորտ լինի բանակում, սերն ամրանա, արիության, քաջության ոգին կերտվի եւ մեր զավակունք բարձր գիտակցությամբ եւ քաջությամբ լծվեն հայրենիքի պաշտպանության սրբազան գործին»:

Serj_Sargsyan_Bako_4 Serj_Sargsyan_Bako_2 Serj_Sargsyan_Bako_1Հարցին՝ հաճախ հոգեւոր առաջնորդների ցոփ ու շվայտ կանքը հանրության ուշադրության կենտրոնում է, ի՞նչ պիտի անի հոգեւորականը՝ հանրության աչքում համեստ երեւալու համար՝ կաթողիկոսը պատասխանեց. «Մենք համամիտ չենք նման գնահատականի, որ հոգեւոր առաջնորդները ցոփ ու շվայտ կյանքով են ապրում: Կարծում ենք, որ դա ավելի շատ շահարկում է, քան իրականության հետ որեւիցե առնչություն ունի: Իսկ եթե նման պարագաներ կան, անշուշտ, մեր կողմից անհրաժեշտ ցուցումները եւ առաջնորդությունը տրվում է»:

Մեր հարցին՝ իշխանավորները չե՞ն հեռացել հոգեւոր աշխարհից՝ կաթողիկոսը պատասխանեց. «Մենք չենք կարող նման գնահատական հնչեցնել, որովհետեւ մենք որեւիցե անձի հոգու, ապրումի, նրա հավատքի զգացումի քննողը չենք: Մենք փառք ենք տալիս, որ այցելում են եկեղեցի, աղոթք են բարձրացնում եւ խրախուսում են եկեղեցաշինությանը մեր երկրում»:

Երբ լրագրողները հետաքրքրվեցին կաթողիկոսի բիզնեսներից՝ նա արձագանքեց, որ այդ մասին խոսելն ավելորդ է, որովհետեւ այդ հարցի պատասխանը լավ գիտենք:

Հարցին ի պատասխան՝ HSBC բանկում հաշիվներ կային, որոնք գրանցված էին Ձեր անվամբ՝ կաթողիկոսը նախ ժպտաց, հետո մեկնաբանեց. «HSBC բանկում եղել է մի գումար, որը նվիրատվություն է եղել բարերարի կողմից երջանկահիշատակ մեր նախորդին: Նախորդի վախճանումից հետո այդ հաշիվը փոխարկվել է մեր անվամբ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031