Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳՆ պաշտոնյա. «Մենք դեռ պատրաստ չենք հեռավար ուսուցման» (Տեսանյութ)

Փետրվար 02,2016 14:56

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, «Հենարան» մամուլի ակումբում Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության քարտուղար, կրթության փորձագետ Անահիտ Բախշյանն այսօր կարծիք հայտնեց, որ սուր-շնչառական վարակներով պայմանավորված դպրոցական արձակուրդները երկարաձգելու դեպքում անհրաժեշտ է հեռավար ուսուցում իրականացնել, որպեսզի աշակերտները հետ չվարժվեն ուսումնական առօրյայից:

«Հայելի» ակումբում էլ ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետը մեկնաբանեց փորձագետի կարծիքը՝ ասելով՝ «Մենք դեռեւս պատրաստ չենք հեռավար ուսուցման: Բոլոր տեղերում այդ գործընթացը կազմակերպելը լուրջ խնդիրների հետ է կապված, բոլոր աշակերտների տանը անպայման պետք է համակարգիչ լինի: Իսկ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ոչ բոլոր երեխաները համակարգիչ ունեն: Բացի այդ, երեխան պետք է դպրոց հաճախի, շփվի դասընկերների հետ: Դպրոցը միայն դասերը սովորելու համար չէ»:

Նարինե Հովհաննիսյանը նշեց, որ դպրոցական արձակուրդները երկարաձգելու դեպքում տնային ուսուցման մեթոդն է կիրառվում. «Երկարատեւ հիվանդության մեջ գտնվող երեխաների հետ տնային ուսուցում է կազմակերպվում, ուսուցիչն այցելում է նրան»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29