Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտյանը՝ ընդդիմադիրներին. «Եթե ձեզ համար «դոշ տվող» երկրպագուները քիչ են, ոչինչ, դուք էլ կունենաք հավատարիմ մարդիկ» (Տեսանյութ)

Փետրվար 02,2016 16:00

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն այսօր ԱԺ-ում քննադատել էր ՀՀԿ-ին, որ ուսուցիչներին կուսակցականացրել են, որ թաղի խուժանի հետ նրանք կեղծում են ընտրությունները:

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը պատասխանեց նրան. «Խախտում արած ուսանողները պատժվել են, ավելին՝ ոչ ասող ճակատը ուսումնական հաստատություններում ավելի շատ է խախտել օրենքը, քան այո ասողները՝ թռուցիկներ բաժանելու, պատերի վրա գրառումների բազմաթիվ փորձեր»:

Նա հեգնեց ընդդիմադիրներին, որ եթե ձեզ համար «դոշ տվող» երկրպագուները քիչ են, ոչինչ, դուք էլ կունենաք հավատարիմ, աշխատող մարդիկ. «Ուսուցիչն ունի քաղաքական եւ քաղաքացիական իրավունքներ, մի սահմանափակեք իր իրավունքները, դուք նույն տեսակի մարդ եք՝ նույն իրավունքներով ու պարտականություններով»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29