Լրահոս
Օրվա լրահոսը

Փետրվարի 7 -ը համացանցում հայատառ գրելու օրն է

Փետրվար 07,2016 10:33 Share
Աջակցեք aravot.am-ին

Նախաձեռնությունը  մեկնարկել  է 2012թ ի  փետրվարի 5 ին  ֆեյսբուքի օգտատեր Զոհրապ Եգանյանի կողմից արված մեկ գրառումից, որտեղ կոչ էր արվում փետրվարի 7 ը հռչակել համացանցում հայատառ գրելու օր: Նախաձեռնությանն այս ընթացքում միացել են բազմաթիվ անհատներ ու կազմակերպություններ, կարելի  է հաղթահարված համարել նաև մեսրոպատառ հայերենով  գրելու նախկինում առկա  տեխնիկական խոչընդոտները՝ համացանցին միացող բոլոր տեսակի սարքերից այսօր կարելի է կրել մեսրոպատառ հայերեն:

Նախաձեռնության բոլոր անդամների ու մեր տեսակետները կիսողների անունից մեկ անգամ ևս կոչ ենք անում բոլոր անհատներին, պետական և մասնավոր կազմակերպություններին համացանցում հայերեն գրել բացառապես մեսրոպատառ, ինչպես նաև բանավոր զգուշացումներով կամ համապատասխան բովանդակության շրջաբերականներով  խորհուրդ տալ նման կերպ վարվել նաև իրենց ենթականերին: Հատուկ շնորհակալություն լրատվամիջոցներին՝ մեր աշխատանքները լուսաբանելու և հայատառ գրելը քարոզելու գործում ցուցաբերած մեծ աջակցության համար:  Լուսանկարում 2012թ ի փետրվարի 5 ի գրառումն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: