Լրահոս
Օրվա լրահոսը

Գնաճ չկա, բայց գները բարձր են. «Հայոց աշխարհ»

Փետրվար 10,2016 12:48

Պաշտոնական տվյալներով, ինչպես անցած տարվա դեկտեմբերին, այնպես էլ այս տարվա հունվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հարաբերությամբ Հայաստանում գնաճ չի արձանագրվել։ Տասներկուամսյա հատվածում նույնիսկ գնանկում է գրանցվել։ Սակայն այն խիստ հարաբերական է։

12-ամսյա հատվածում արձանագրված գնանկումը կապված է ընդամենը այն բանի հետ, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գնաճային միջավայրը Հայաստանում բավականաչափ բարձր էր։ Ինչպես հայտնի է, 2014թ. վերջին ազգային արժույթի կտրուկ արժեզրկումը հանգեցրեց նաեւ գնաճի ակտիվացման։ Դրա հետեւանքով բազմաթիվ ապրանքների գներ, երբեմն առանց հիմնավորման, բարձրացան՝ 12-ամսյա գնաճի համար ապահովելով բարենպաստ դիրք։

Գնաճի ցուցանիշով անցած տարի Հայաստանը ամենացածր մակարդակում է եղել ԵԱՏՄ, ինչպես նաեւ ԱՊՀ երկրների շրջանակներում։ Ավելին՝ Եվրամիության բազմաթիվ երկրների նկատմամբ եւս Հայաստանում գնաճը եղել է նվազագույններից մեկը։ Մինչ Հայաստանում պաշտոնական տվյալներով նույնիսկ տեղի է ունեցել գնանկում, Ռուսաստանում 12-ամսյա գնաճի մակարդակը հասել է գրեթե 13 տոկոսի։ Դրանից ընդամենը մեկ տոկոս ցածր գնաճի մակարդակ է գրանցվել Բելառուսում, իսկ Ղազախստանում գերազանցել է 13 տոկոսը։

Ռեկորդային գնաճ է գրանցվել Ուկրաինայում։ Մեկ տարի առաջվա համեմատ սպառողական ապրանքներն այստեղ թանկացել են ավելի քան 43 տոկոսով։

Գնաճի ցուցանիշով Հայաստանի դիրքը «լավագույնն» է եղել նաեւ տարածաշրջանում։ Թուրքիայում գների աճը մոտեցել է 9 տոկոսին։ Վրաստանում անցած տարվա դեկտեմբերին 12-ամսյա գնաճը եղել է գրեթե 5 տոկոս։

Ն. ՍԱՐԳՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29