Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտյան. «Ես չեմ մահացել եւ չեմ մահանալու»

Փետրվար 13,2016 12:52

«Նախ շնորհակալություն հայտնեմ հազարավոր արձագանքների համար, որոնք  աշխատանքիս գնահատականն են: Իհարկե, եղան նաեւ քննադատություններ եւ հրճվանքներ: Բնական է, քաղաքական գործչի մասին անգամ լավը չեն խոսում, երբ նա մահանում է: Ես չեմ մահացել եւ չեմ մահանալու տեսանելի ապագայում քաղաքական դաշտում՝ Տիրոջ կամքով իհարկե»,-այսօր լրագրողների հետ զրույցում խոսելով իր պաշտոնաթողության մասին, ասաց Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Նրա կարծիքով՝ քաղաքական գործընթացների շրջանակում միշտ պետք է պատրաստ լինել էջեր թերթելուն. «Այդ էջը ես յոթ տարիների ընթացքում իմ թիմի հետ միասին բավականին խիտ եմ գրել: Եւ այդ էջը բավականին ծանր է, բայց թերթել հարկավոր է: Իրավաբանորեն այդ էջը չեմ թերթել, ես դեռ նախարար եմ: Աշխատում ենք մինչեւ այն պահը, երբ նախարարը նախագահի հրամանագրով կազատվի աշխատանքից: Քաղաքական եւ մասնագիտական ճգնաժամ հոգումս չկա, ընդհակառակը, կարծում եմ՝ հիմա ամենալավ պահն է պատրաստ լինել դուրս գալ կոմֆորտի զոնայից: Դա այն տիրույթն է, որտեղ քեզ հաճելի եւ հարմար է: Ես դեռ երիտասարդ եմ եւ դեռ պատրաստ եմ դեռ երկար տարիներ այդպիսին մնալ հոգեբանորեն, ճեղքել հարմարավետության գոտին եւ նոր մարտահրավերների դիմակայել»:

Նախարարը հավելեց, որ սիրել եւ սիրում է քաղաքական գործընթացները:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29