Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդու իրավունքների նոր պաշտպանը երդվեց ԱԺ-ում (Տեսանյութ)

Փետրվար 23,2016 15:17

Քիչ առաջ ԱԺ նիստում հայտարարվեց Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության արդյունքները: Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի անդամ Սուքիաս Ավետիսյանը հայտարարեց, որ փակ, գաղտնի քվեարկությանը մասնակցել է 107 պատգամավոր, անվավեր է ճանաչվել 4 քվեաթերթիկ, կողմ է քվեարկել 96 պատգամավոր, դեմ՝ 7:

Այսպիսով, Արման Թաթոյանը մեր 4-րդ օմբուդսմենն է:

Մարդու իրավունքների նոր պաշտպանը երդվեց ԱԺ-ում՝ պաշտպանել ՀՀ-ում մարդու իրավունքները, լիազորությունները կատարել անաչառ՝ առավել ջանասիրությամբ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Հ. Գ. Ի դեպ,  «Ալյանս» կուսակցության լրատվական ծառայությունը տարածել է հաղորդագրության, թե «Ալյանսի» նախագահ, պատգամավոր Տ. Ուրիխանյանն այսօր ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի «իշխանական թեկնածուին քվեարկեց դեմ՝ նախապես ցուցադրաբար լուսանկարահանելով քվեարկված թերթիկը»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29