Լրահոս
Օրվա լրահոսը

Վահան Բաբայան. «Խոսնակի պաշտոնից հրաժարականի հետ կապված կոալիցիա գնալ-չգնալու հարց չի եղել». «Հրապարակ»

Փետրվար 24,2016 11:12

Հիմա Դուք կո՞ղմ եք ՀՀԿ-ի հետ կոալիցիային, Վահան Բաբայանն ասաց՝ այո։ Այսինքն՝ խնդիրները հիմնականում դրանով էին պայմանավորված։ «Որ ասելու բան լինի, կասեմ, հիմա ես ասելու բան չունեմ, ինչ կա, դա է»,- ասաց ԲՀԿ նախկին խոսնակը։

Ի դեպ, այս օրերին նրան հաճախ կարելի է տեսնել կոալիցիային կողմ ԲՀԿ խմբակցության մեկ այլ ակտիվ անդամի՝ Միքայել Մելքումյանի հետ. նրանք միասին երեկ մասնակցեցին ՄԻՊ թեկնածուի քվեարկությանը, միասին են շրջում, սրճում եւ այլն։

– Ձեզ հետ նաեւ Միքայել Մելքումյանին կարելի՞ է այս առումով նույն գծի մեջ դիտարկել։

– Դե… Միքայել Մելքումյանն իմ ընկերն է, ես կարծում եմ՝ շատ հարցերում մենք համամիտ ենք, տարբեր քննարկումների մեջ գրեթե միեւնույն ձեւով ենք քայլել, եւ այս հարցերում մենք չունենք տարաձայնություններ։

– Այսինքն՝ ըստ էության չի բացառվում, որ նա էլ էր կողմ կոալիցիային, Դուք էլ, այդ մասին երկուսդ էլ թափանցիկ ակնարկներ եք արել, եւ հիմա երեւի հենց դա էր այս խնդիրների պատճառը։

– Էստեղ կոնկրետ իմ՝ մամլո խոսնակի պաշտոնից հրաժարականի հետ կապված կոալիցիա գնալ-չգնալու հարց չի եղել քննարկման, եղել են ուրիշ հարցեր, ուրիշ տարաձայնություններ, որոնց մասին ես չեմ ուզում խոսել։

– Նկատի ունեմ՝ ընդհանուր տարաձայնությունների պատճառների թվում նաեւ դա՞ չէր։

– Գիտեք ոնց, դա բացահայտ է եղել, այսինքն՝ մենք արտահայտվել ենք կողմ, կուսակցության նախագահը՝ դեմ։ Այդտեղ որեւէ թաքցնելու բան չկա, բայց կոնկրետ երեկվա դեպքի հետ կապված եղել են հարցեր, որոնց շուրջ ես ինքս եմ որոշել, որպեսզի չզբաղեցնեմ էդ պաշտոնը, եւ էսօր մամուլն էլ գրել էր, կարող եք ասել, որ նման բան չկա, ինձ որեւէ մեկը չի հորդորել, կամ կուսակցության ղեկավարի պահանջով ես չեմ դուրս եկել, դա եղել է իմ անձնական որոշումը։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29