Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվեցին պաշտպանության ոլորտում Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության հիմնական ուղենիշները

Մարտ 02,2016 15:14

ՀՀ-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի Պլանավորման և վերանայման գործընթացի շրջանակներում ՀՀ գործընկերության նպատակների նոր փաթեթը համաձայնեցնելու նպատակով փետրվարի 29-ից մարտի 2-ն ընկած ժամանակահատվածում Երևանում էր գտնվում ՆԱՏՕ-ի կառույցների համահավաք պատվիրակությունը: Պատվիրակությունը գլխավորում էր Հյուսիսատլանտյան Դաշինքի գլխավոր քարտուղարի` պաշտպանական քաղաքականության և պլանավորման հարցերով փոխօգնական Ջոնաթան Փերիշը:

ՀՀ պաշտպանության նախարարության` ՆԱՏՕ-ի հետ համագործակցության համար պատասխանատու աշխատակիցների և ՆԱՏՕ-ի պատվիրակության միջև կայացած եռօրյա քննարկումները նվիրված էին Պլանավորման և Վերանայման Գործընթացի 2014-2015թթ. փաստաթղթով սահմանված գործընկերության նպատակների կատարման վերստուգմանը, առաջիկա երկու տարիների համար գործընկերության նոր նպատակների համաձայնեցմանը:

Մարտի 2-ին Ջոնաթան Փերիշին և իր գլխավորած պատվիրակությանն ընդունեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Հանդիպման ժամանակ քննարկվեցին պաշտպանության ոլորտում Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության հիմնական ուղենիշները, մասնավորապես` գործընկերության նպատակների կատարման ընթացքը:

ՀՀ պաշտպանության նախարարը արժևորեց պաշտպանական գերատեսչության համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ, որը ծառայեցվում է ինչպես միջազգային անվտանգության ապահովման գործում Հայաստանի հանձնառությունների կատարմանը, այնպես էլ Հայաստանում պաշտպանական վերափոխումների իրականացմանը: Իր հերթին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի փոխօգնականը բարձր գնահատեց ՆԱՏՕ-ի ղեկավարած խաղաղապահ առաքելություններին հայկական զորախմբերի շարունակական մասնակցությունը:

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031