Լրահոս
Օրվա լրահոսը

«Հավերժի ճամփորդը» խորագրով միջոցառում՝ նվիրված Արցախ Բունիաթյանի հիշատակին

Մարտ 03,2016 11:07

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Արցախյան պատերազմի մասնակից, գրող-հրապարակախոս, բժիշկ Արցախ Բունիաթյանի հիշատակին նվիրված միջոցառմանը: «Հավերժի ճամփորդը» խորագրով հուշ-ցերեկույթի շրջանակում, որին ներկա են եղել նաև բժիշկ-ազատամարտիկի ընտանիքի անդամները և բազմաթիվ ընկերներ, ներկայացվել են Արցախ Բունիաթյանի կյանքի ու գործունեության մասին պատմող փոքրիկ տեսաֆիլմեր, հատվածներ գրողի ստեղծագործություններից, կենսագրական տվյալներ: Մի ամբողջ կյանքի պատմություն, որը ոգու պարտք էր հայրենիքի ու հայի հանդեպ:

Վաստակավոր բժշկի ծննդյան օրվան նվիրված հուշ-ցերեկույթում տեղի է ունեցել նաև Արցախ Բունիաթյանի հեղինակած «Հուշագրություն» խորագրով գրքի շնորհանդեսը, որը հայի վեհ կերպարը պահպանելու պատգամ է՝ ուղղված սերունդներին:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031