Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուստամյանը պինդ տղա է, խնդիր չուներ, որ էդ աստիճանի ծռմռվի»

Մարտ 03,2016 15:00

«Իմիջիայլոց, ես Արմեն Ռուստամյանի վերաբերյալ միշտ բարձր, դրական կարծիքի եմ եղել՝ բավականին կազմակերպված, ինտելեկտով քաղաքական գործիչ, կարգին մարդ եմ համարել: Այս վերջերս այնպիսի սխալներ իրեն թույլ տվեց գնահատականների առումով, իսկ այս վերջինն ընդհանրապես իրեն պատիվ չի բերում»,- «Առավոտի» հետ զրույցում ՆԳ նախկին նախարար, «Հանրապետություն» կուսակցության անդամ Սուրեն Աբրահամյանն այսպես գնահատեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հայտարարությունը, թե Հայաստանում քաղբանտարկյալ չկա ու չի եղել՝ բացի իրենցից:

Սուրեն Աբրահամյանի խոսքերով՝ «Ընդհանրապես քաղաքականության մեջ ինձ համար անընդունելի է՝ բա որ մեզ էսպես են արել… Դա չափանիշ չի, դա արդարացնելի չի: Որ ձեր նկատմամբ անարդար են եղել, դուք էլ պիտի կարողանա՞ք: Էս երկրում ոչ մի բան չի ուղղվի, հարգելի՛ Արմեն, եթե մենք օբյեկտիվ գնահատական տալ չսովորենք, եթե անգամ ցավը քոնը չի: Այնպես որ՝ անլուրջ եմ համարում, իրեն պատիվ չբերող»:
Ըստ Սուրեն Աբրահամյանի՝ Արմեն Ռուստամյանն այդ խնդիրը չուներ իշխանությունից ավելի իշխանություն լինելու. «Ինքը պինդ տղա է, էդ խնդիրը չուներ, որ էդ աստիճանի ծռմռվի: Մյուսների նման չի: Ունեն, չէ՞, ՀՀԿ-ականները մի քանի հոգի՝ իրենց շարքերում պահում են, որ ցույց տան՝ ա՛յ, տեսեք, մեզանից վատերն էլ կան: Արմենը նման խնդիր չուներ: Երեւի ինքը իր մեջ ուժ պետք է գտնի, պարզաբանում տա ու ներողություն հայցի այս զոհերի համար»:

Հ. ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
02.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031