Լրահոս
Օրվա լրահոսը

Միջինքը Հոլիվուդի Ս. Հովհաննու Կարապետ եկեղեցում

Մարտ 03,2016 12:04

Հայոց Տոնացույցի համաձայն Մեծ Պահքի 24-րդ օրը Միջինք է, որով կիսվում է Աղուհացի շրջանը: Թեպետ օրվա առթիվ բացառիկ եկեղեցական արարողություններ չկան, բայց այնուամենայնիվ, այն ամեն տարի յուրահատուկ կերպով է նշվում Հոլիվուդի Ս. Հովհաննու Կարապետ եկեղեցում: Այս տարին ևս բացառություն չէր:

Մարտի 2-ին, չորեքշաբթի, երեկոյան 6.30-ին, տեղի ունեցավ Հանգստյան ու Խաղաղական հանդիսավոր ժամերգություններ՝ գլխավորությամբ Հարավային Ամերիկայի Արևմտյան թեմի բարեխնամ առաջնորդ, գերաշնորհ Տ. Հովնան արք. Տերտերյանի: Մթնշաղին կատարվող հսկման ընթացքում եկեղեցու հավատացյալներն ունեցան աղոթելու, խոկալու հրաշալի առիթ, որն ավելի ջերմացավ Սրբազան հոր ներշնչող ու խրատական հոգևոր պատգամով: Ժամասացության ավարտին, առաքելական սովորության համաձայն, շուրջ 200 հավատացյալները, սիրո ընթրիքի հավաքվեցին եկեղեցու «Տաղլյան»  մշակութային կենտրոնում: Եկեղեցու բարեխրատ հովիվ, արժանապատիվ Տ. Մանուկ ավագ քահանա Մարգարյանն ու Հոգաբարձուների Խորհրդը ներկաների համար պատրաստել էին գեղեցիկ անակնակալ՝ երեկոն համեմելով գեղարվեստական հայտագրով:

3396

Հանդիսության սկզբում Լաուրա Մակվեցյանը ներկայացրեց Միջինքի ազգային սովորությունները, ապա հայտնի դերասան ու ասմունքող Հարություն Ֆոդուլյանը երեկոն օժտեց չարենցյան շնչով: Չափազանց ազդեցիկ էր ծրագրի վերջին մասը, ուր ժողովրդական երգերի կատարումներով հանդես եկավ Գևորգ Չաքմանյանը:

Նմանօրինակ հոգեմտավոր ձեռնարկները՝ լի մշակութային ու անանց արժեքներով, ուժ են հաղորդում Մեծ Պահքի ճանապարհորդներին՝ դառնալով դեղ ու դարման հայենակարոտ ու ասվածասեր սրտերի համար:

Օրը վերջացավ Հովնան սրբազանի «Պահպանիչ» աղոթքով ու ջերմ բարեմաղթանքներով:

 

Հովհաննես սարկավագ Գումրույան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031