Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանից հարված ստացած տարեց տղամարդը տուգանվեց 50.000 դրամով

Մարտ 03,2016 19:15 Share

Վարչական դատարանում դատավոր Արծրուն Միրզոյանը մարտի 3-ին հրապարակեց Հակոբ Նազարի Դեխնավի գործով դատական ակտը:

Դատարանը վճռեց բավարարել ոստիկանության հայցը եւ Հակոբ Նազարի Դեխնավիի նկատմամբ նշանակել տուգանք՝ հիսուն հազար դրամի չափով: Այսպիսով՝ Հակոբ Նազարի Դեխնավին պատասխանատվության ենթարկվեց Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով՝ ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը:

Հիշեցնենք, որ Հակոբ Նազարի Դեխնավին այն տղամարդն էր, որին օգոստոսի 21-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած «Ոտքի Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության ակցիայի ընթացքում հարվածել էր  ոստիկանը: Եվ սույն վարչական գործը հենց այդ միջադեպի վերաբերյալ էր:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել