Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանապետներն իսկապես շփվել են քրեական հեղինակությունների հետ. «Չորրորդ իշխանություն»

Մարտ 04,2016 12:45

Վլադիմիր  Գասպարյանի հայտարարություններն, իրականում, հաստատելու են գալիս տեղեկատվական այն հոսքերը, որ ոստիկանապետներն իսկապես շփվել են թաղային հեղինակությունների հետ, այսինքն՝ բաժակ են բարձրացրել՝ բարօրություն մաղթելով կրիմինալի ներկայացուցիչներին։ «Ես երբեք չեմ արել գործողություն, որի համար ի սկզբանե տեղյակ չեմ պահել», Գասպարյանի այս հայտարարությունը հաստատելու է գալիս ամիսներ առաջ շրջանառվող այն տեղեկությունը, թե ոստիկանապետը հրահանգել է բոլորին չդառնալ կրիմինալ աշխարհի ներկայացուցիչների քեֆերի ծաղրածուն։

Զգուշացրել է բավականին խիստ տոնայնությամբ, եւ դրանից հետո էլ անգամ նրա ենթակաները ականջալուր չեն եղել հրահանգին։ Իսկ սա կարող է միայն մեկ բան նշանակել: Ուրեմն՝ այդ մարդիկ հաշվետու են ոչ այնքան Գասպարյանի առաջ, ինչքան բոլորովին այլ տեղերում։ Նրանք գիտակցում են, որ համակարգում պաշտոնի բարձրակետին են հասել ոչ թե իրենց մասնագիտական հմտությունների ու բարոյական նկարագրի, այլ վերեւներում «դաբրոներ» ու տերեր ունենալու երեւույթի հաշվին։

Անակնկալի չենք գա, եթե մի քանի օր հետո պարզվի, որ այս մարդկանց շատ ավելի բարձր պաշտոններ են առաջարկվել, քան մարզային վարչության պետերինն է։ Այդ ժամանակ կուզենանք տեսնել Վլադիմիր Գասպարյանի դեմքի արտահայտությունը, նրա էքսցենտրիկ վարքի դրսեւորումները իր աշխատակազմի առաջ, նրա հուզումներն ու ապրումները։ Ոստիկանությունից հեռացված վերոնշյալ անձանց կարիերայի «առաջընթացին» մենք կհետեւենք ու կիրազեկենք հասարակությանը։

Գոհար ՎԵԶԻՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031