Լրահոս
Օրվա լրահոսը

Հրայր Անտոնյանը նշանակվել է քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ

Մարտ 10,2016 16:01

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության աշխատակիցների և ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ հրավիրված խորհրդակցության շրջանակում ներկայացրել է վարչության նորանշանակ պետ Հրայր Անտոնյանին: Շնորհակալություն հայտնելով վարչության նախկին պետ Կառլեն Ղազարյանին՝ համատեղ արդյունավետ աշխատանքի համար, քաղաքապետն ընդգծել է, որ այն եղել է սրտացավ և հաջողված: Հատկանշելով մայրաքաղաքի համար ոլորտի կարևորությունը, Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ այս ոլորտում դեռ անելիքներ կան. «Անելիքները դեռ շատ են, որոնք պետք է հասցնենք ավարտին:

Մեր բնակիչների պահանջներն օրեցօր ավելի են մեծանում, ինչը կրկնակի պատասխանատվություն ու հետևողական աշխատանք է պահանջում: Վստահ եմ, որ Հրայր Անտոնյանի փորձառությունը համատեղելով թիմային աշխատանքի հետ, կկարողանանք տեսանելի լուրջ հաջողություններ արձանագրել»:

Շնորհակալություն հայտնելով վստահության համար` Հրայր Անտոնյանը նշել է, որ կաշխատի արդարացնել քաղաքապետի վստահությունն ու կանի առավելագույնը ոլորտում առկա խնդիրներին շուտափույթ լուծումներ տալու ուղղությամբ:
Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031