Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ են մոսկովյան օդանավակայաններում ՀՀ քաղաքացիներին հարցաքննում. «Ժողովուրդ» 

Մարտ 19,2016 11:06

Հայաստանի բոլոր այն քաղաքացիները, որոնք արտերկիր մեկնելիս տարանցիկ անցնում են Մոսկվայի օդանավակայաններից որեւէ մեկով, բավականին տհաճ իրավիճակում են հայտնվում:

«Ժողովուրդ»-ը պարբերաբար ահազանգեր է ստանում այն մասին, որ մոսկովյան օդանավակայանների աշխատակիցները ՀՀ քաղաքացիներին սկսում են մանրակրկիտ հարցաքննել, թե ինչու են նրանք այս կամ այն եվրոպական երկիրը մեկնում կամ մեկնել (Հայաստան վերադարձողների դեպքում), որքան ժամանակ են մնալու կամ մնացել, ու այսպես շարունակ:

Նկատենք, որ տվյալ դեպքում խոսքը միայն ՀՀ այն քաղաքացիների մասին չէ, որոնց ժամանման վայրը ՌԴ մայրաքաղաքն է: Տարանցիկ Մոսկվա ժամանող ուղեւորը իրավական տեսանկյունից ՌԴ սահմանը չի հատում, քանի որ նա մնում է, այսպես կոչված, «ստերիլ» տարածքում, մինչեւ կգա իր մեկնման ժամանակը: Աշխարհի թերեւս ոչ մի երկրում տարանցիկ ուղեւորներին նրանց ուղեւորության վերաբերյալ նման մանրամասն հարցաքննության չեն ենթարկում: Առավել եւս, որ հարցադրումների մեծ մասին ուղեւորը կարող է պատասխանել, որ ձեր գործը չէ, քանի որ նա հարցաքննողների համաքաղաքացին չէ եւ ոչ էլ պատրաստվում է նրանց երկրում մնալ:

ՀՀ քաղաքացիների նկատմամբ նման վերաբերմունք դրսեւորելու վերաբերյալ «Ժողովուրդ»-ը Հայաստանում ՌԴ դեսպանատուն օրեր առաջ հարցում էր ուղարկել, որի պատասխանը այդպես էլ չստացանք:

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031