Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Պարզաբանում. Վ. Շիրխանյանը ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» ՔԿ հիմնարկում գտնվում է բժշկական անձնակազմի մշտական հսկողության ներքո

Մարտ 22,2016 13:35
Vahan Shirxanyan

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ զանգվածային լրատվության միջոցներում ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» ՔԿ հիմնարկի կալանավորված անձ Վահան Շիրխանյանի առողջական վիճակի վերաբերյալ տարաբնույթ տեղեկություններ են շրջանառվում, հարկ ենք համարում պարզաբանել, որ ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Վահան Շիրխանյանը աջ ստորին վերջույթի միջին մեկ երրորդականի շրջանում առկա ցավերի առկայությամբ ս/թ.-ի փետրվարի 2-ին ենթարկվել է վիրաբույժի խորհրդատվության, որի արդյունքում վերջինիս կողմից առաջարկվել է կատարել ստորին վերջույթների դուպլեքս հետազոտություն՝ ախտորոշումը ճշտելու և համապատասխան բժշկական օգնություն ցուցաբերելու համար։

Փետրվարի 15-ին պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության շրջանակներում «Դիագնոստիկա բժշկական միավորում» ԲԲԸ-ում իրականացվել է Վ. Շիրխանյանի ստորին վերջույթների վերոնշյալ հետազոտությունը։

Հաջորդ օրը կալանավորը ենթարկվել է անոթային վիրաբույժի խորհրդատվության, ով, հիմք ընդունելով դուպլեքս հետազոտության և հիվանդի զննության արդյունքները, նշանակել է համապատասխան բուժում, ինչից հետո Վ. Շիրխանյանը զննվել է իր կողմից հրավիրած անոթաբան Լևոն Մանուկյանի կողմից, ինչից հետո նշանակվել է կրկնակի դուպլեքս հետազոտություն:

Փետրվարի 18-ին Վ. Շիրխանյանը տեղափոխվել է Վլ. Ավագյանի անվան բժշկական կենտրոն, որտեղ համապատասխան հետազոտություններից հետո ախտորոշվել է «Ձախ ստորին վերջույթի մակերեսային ազդրային, խորանիստ ազդրային, ընդհանուր ազդրային երակների սուր վերել ֆլեբոթրոմբոզ, աջ ստորին վերջույթի խորանիստ երակների հետթրոմբոտիկ փոփոխություններ»:

Կատարվել է վիրահատություն՝ նիտիլոնային կավա-ֆիլտրի տեղադրում աջ լծային երակից:

Փետրվարի 21-ին բժիշկների հերթական մասնագիտական խորհրդակցության արդյունքում որոշվել է, որ Վ. Շիրխանյանը կարող է հետագա դեղորայքային բուժումը ստանալ ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» ՔԿ հիմնարկում:

Ներկայումս կալանավորված անձ Վ. Շիրխանյանը ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» ՔԿ հիմնարկում գտնվում է բժշկական անձնակազմի մշտական հսկողության ներքո և անհրաժեշտության դեպքում, համապատասխան ցուցման առկայությամբ պայմանավորված` բուժումը կշարունակի ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ հիմնարկում:

 

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031