Լրահոս
Օրվա լրահոսը

Լրագրողական համերաշխության շնորհիվ պատգամավորների թիմը 2:14 հաշվով պարտվեց (ֆոտոշարք )

Մարտ 26,2016 15:36

Արդեն տեղեկացրել ենք, որ լրագրողների եւ Ազգային ժողովի պատգամավորների միջեւ «Դինամո» մարզադաշտում այսօր ֆուտբոլային հանդիպում է տեղի ունեցել: Առաջին խաղակեսից հետո լրագրողները հաղթում էին 1:6 հաշվով: Երկրորդ խաղակեսի ընթացքում էլ լրագրողներին հաջողվեց եւս 8 գոլ խփել, իսկ պատգամավորներին՝ 1:

Հանդիպումից առաջ, լրագրողների հետ զրույցում, ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կարծիք էր հայտնել, որ լրագրողների դեմ դժվար է խաղալը, որովհետեւ բոլորը նախկին սպորտսմեններ են:IMG_6343

Այս առնչությամբ Aravot.am-ը մեկնաբանություն խնդրեց Mediamax.am-ի գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանից. «Ճիշտն ասած մենք չունենք ոչ նախկին, ոչ էլ ներկա մարզիկներ: Բոլորը լրատվամիջոցների ներկայացուցիչներ են, եւ մենք ունենք մեկ հրավիրված խաղացող, որը մեզ հետ ամեն կիրակի գալիս եւ մարզվում է: Մենք 3 տարի է այս նույն կազմով ենք խաղում: Որեւէ մեկը ոչ ավելացել է, ոչ էլ պակասել»,- պատասխանեց Դավիթ Ալավերդյանը:IMG_6338 IMG_6340 IMG_6339 IMG_6341 IMG_6342 IMG_6337 IMG_6336

Հետաքրքրվեցին, թե ո՞րն է լրագրողների հաջողության գրավականը: Դավիթ Ալավերդյանն ասաց, որ իրենք մինչեւ վերջ տրվում են խաղին. «Երեւի նկատել եք, թե որքան էմոցիոնալ ենք եւ այլն: Այսինքն` այստեղ հարցն այն է, որ մենք տարիներ շարունակ միասին անընդհատ խաղում, մարզվում ենք: Բացի այդ մենք կյանքում ընկերներ ենք, իսկ աշխատանքի մեջ մրցակիցներ: Բոլոր դեպքերում՝ ինձ թվում է լրագրողական համերաշխության փայլուն օրինակ է սա: Իսկ պատգամավորներն այդքան էլ պատրաստ չեն խաղին»:

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031