Լրահոս
Օրվա լրահոսը

Լրագրողներն առաջին խաղակեսից հետո խոշոր հաշվով հաղթում են պատգամավորներին (ֆոտոշարք, տեսանյութ)

Մարտ 26,2016 14:22

«Նախորդ խաղն ընկերական էր եւ առաջին խաղակեսից հետո հաշիվը 0:0 էր: Պարզապես երկրորդ խաղակեսին մեր ֆիզիկական հնարավորությունները թույլ չտվեցին, որպեսզի ավելի լավ հանդես գանք»,- այս մասին «Դինամո» մարզադաշտում լրագրողների եւ պատգամավորների միջեւ տեղի ունեցող ֆուտբոլային խաղից առաջ ասաց ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:IMG_6302 IMG_6303 IMG_6307 IMG_6308 (1)

Հիշեցնենք, որ նախորդ խաղում ԱԺ պատգամավորները 2:0 հաշվով պարտվեցին լրագրողներին: Իսկ այս խաղն, ըստ Էդուարդ Շարմազանովի, ընկերական չէ եւ պետք է պայքարեն. «Մեր թիմն է վատը չէ: Տղաներն արդեն նորմալ պատրաստ են:  Լրագրողների դեմ բարդ է խաղալը, որովհետեւ նրանք բոլորը նախկին սպորտսմեններ են»:IMG_6311 IMG_6312 IMG_6313 IMG_6315 IMG_6318 IMG_6324 IMG_6321 IMG_6327 IMG_6329 IMG_6331 IMG_6332 IMG_6333

ԱԺ փոխնախագահն նաեւ նշեց, որ լրագրողներն ավելի համախմբված են խաղում, իսկ իրենք՝ ոչ. «Իհարկե կարող ենք հաղթել, եթե չկարողանայինք, ինչո՞ւ պետք է գայինք: Իրենց թիմը բայց ուժեղ է: Ամեն դեպքում եւ մեզ, եւ իրենց շատ դժվար խաղ է սպասվում»:

Նա նաեւ տեղեկացրեց, որ այս խաղին մասնակցելու համար հրավեր են ուղարկել նաեւ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներին, սակայն նրանք չեն ընդունել: Լրագրողների հարցին, թե հնարավո՞ր է, որ փորձեն ֆուտբոլի միջոցով ընդդիմադիրներից «մուռ հանել», Շարմազանովը պատասխանեց. «Չէ, չէ նման խնդիր չկա: Ընդդիմադիրները մեր ընկերներն են»:

Նշենք, որ առաջին խաղակեսից հետո լրագրողները հաղթում են 6:1 հաշվով:

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031