Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանամերձ Բաղանիսը ապահովվում է խմելու ջրով

Մարտ 29,2016 11:10

Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս գյուղում կառուցվում է խմելու ջրագիծ: Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը հայտնեց, որ «ԻՖԱԴ» կազմակերպության կողմից ֆինանսավորվող ծրագրի արժեքը կազմում է 263 միլիոն դրամ, ծրագրի գումարի 10 տոկոս ներդրումը սահմանամերձ համայնքի փոխարեն կատարում է «Գրանդ հոլդինգը», «Վարդանյաններ» հիմնադրամը: Շինարարական աշխատանքները կատարում է «Բլեսկ» ՍՊԸ-ն:

Գյուղապետն ասաց, որ կառուցվող ջրագծի երկարությունը, ներառյալ ներքին ցանցը, 16 կմ է: « Յոթ աղբյուր» տեղանքից ջուրը Բաղանիս հասցնելու համար կառուցվում է 200 եւ 50 տոննա տարողությամբ օրվա կարգավորիչ ջրամբարներ: Կտեղադրվեն ջրաչափեր, սահմանամերձ գյուղի բնակիչները օրական 20-24 ժամ ջուր կունենան:

Ն. Սահակյանի խոսքերով՝ նախատեսված է ծրագիրն ավարտել մայիսի 31-ին, սակայն այն ավելի շուտ կիրականացվի:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031