Լրահոս
Օրվա լրահոսը

Վայք-Սարավան հատվածում Ճանապարհաշինարարները աշխատում են արտակարգ  ռեժիմով 

Ապրիլ 03,2016 19:53

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ Վայք – Սարավան
ճանապարհահատվածում ապրիլի 3-ին՝ ժամը 16:00-16:30-ն ընկած
ժամանակահատվածում, տեղի է ունեցել 30-40 տրանսպորտային միջոցների
կուտակում:

Պատճառը եղել է այն, որ տեղացող ձյան պայմաններում մի շարք մեքենաներ
երթևեկել են ամառային անվադողերով։

Ճանապարհաշինարարների աջակցությամբ կարճ ժամանակահատվածում վարորդները կարողացել են շարունակել ճանապարհը:

Վայք-Սարավան հատվածում այսօր առավոտվանից առատ ձյուն է տեղում. ձյան
շերտը 10-15 սմ է:  Ճանապարհաշինարարները աշխատում են արտակարգ ռեժիմով:
Այս պահին որևէ խցանում չկա, ճանապարհը մաքրված և մշակված է աղով և ավազով:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության 
լրատվական ծառայություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930