Լրահոս
Օրվա լրահոսը

Կոալիցիոն ուժերի հարվածների հետևանքով ավերվել է Թուրքիայի հյուպատոսարանի շենքը. Reuters

Ապրիլ 04,2016 11:44

Մոսուլում տեղակայված Թուրքիայի Հանրապետության հյուպատոսարանն ավերվել է՝ ԱՄՆ ղեկավարած կոալիցիոն ուժերի ռմբակոծության հետևանքով։ Այս մասին տեղեկացնում է Reuters լրատվական գործակալությունը։

Աղբյուրը հղում է կատարել Թուրքիայի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությանը, որի մեջ ասվում է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերը ռմբակոծելիս ավերվել է նաև Մոսուլում Թուրքիայի հյուպատոսարանի շենքը։

Տեղեկությունների համաձայն՝ ռմբակոծությունները սկսվել են գիշերը 03-ին։ Հավելենք նաև, որ 2014թ. հունիսից ի վեր Մոսուլում Թուրքիայի հյուպատոսարանի շենքը գտնվում էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման տիրապետության տակ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930