Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսիայի ԱԳՆ. Ապրիլի 5-ին ԵԱՀԿ Մինսկի խումբը կքննարկի ԼՂՀ հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը. Daily mail

Ապրիլ 04,2016 17:51

Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարության հատուկ ներկայացուցիչ Ռոմեն Նադալը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ապրիլի 5-ին կհավաքվի Վիեննայում, որպեսզի քննարկի ԼՂՀ հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը։ Այս մասին տեղեկացնում է Daily mail լրատվական կայքը։

Ֆրանսիայի արտաքին գերատեսչության հատուկ ներկայացուցիչը իր խոսքում մասնավորապես ասել է. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Պիեռ Անդրեն և նրա ամերիկացի ու ռուս գործընկերները դատապարտել են զենքի կիրառումը և կոչ են արել պահպանել զինադադարը։ Նրանք կհանդիպեն ապրիլի 5-ին Վիեննայում, ինչպես նաև կմասնակցեն ԵԱՀԿ մշտական խորհրդի աշխատանքներին»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930