Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Կոթիգյուղացի Յուրան Վորոնեժից եկել է սահմանը պաշտպանելու

Ապրիլ 04,2016 21:33

Ապրիլի 4-ի երեկոյան ավելի քան 100 ազատամարտիկներ հավաքվել էին Նոյեմբերյան քաղաքի «Գվարզին» առեւտրական կենտրոնի առաջ: Հավաքվածների մեջ մեծ թիվ էին կազմում Այրում քաղաքի, Պտղավան եւ Հաղթանակ գյուղերի ազատամարտիկները: Հավաքին ներկա էր Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, ով 1990-ական թվականներին կամավոր մասնակցել է ազատամարտին: Հավաքին մասնակցում էր նաեւ սահմանամերձ Կոթի գյուղի բնակիչ, ազատամարտիկ, գործարար Յուրա Հարությունյանը:

IMG_0177

Վերջինս պատրաստակամություն հայտնեց զինվորական հանդերձանքով, սննդով եւ ամեն կերպ օգնել սահմանագոտի մեկնող ազատամարտիկներին: Յ. Հարությունյանը Վորոնեժում էր գտնվում,ադրբեջանցիների նախահարձակ լինելու մասին լուրը լսելով՝ վերադարձել է Հայաստան:

«1992թ. հունիսի 8-ին, մեկ օրում Նոյեմբերյանի սահմանագոտում կռվի ժամանակ 4 տղա վիրավորվեց՝ Յուրա անունով: Ես նրանց մեջ էի: Կռվում չամիչ չեն բաժանում: Բայց մենք արժանապատիվ տղերք ենք, պատրաստ ենք հանուն հայրենիքի նորից կռվելու, եթե հարկ է՝ զոհվելու»,- ներկաներին ասաց Յուրա Հարությունյանը:

Վաղը՝ ապրիլի 5-ին նոյեմբերյանցի ազատամարտիկները կրկին կհավաքվեն, որպեսզի ՀՀ ՊՆ- հետ համագործակցությամբ որոշեն, թե կոնկրետ ինչ պետք է անեն հայրենիքը պաշտպանելու համար:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930