Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանի հետ պետք է աշխատել. «Ազգ»

Ապրիլ 09,2016 12:35

Հետեւելով հայոց լրատվամիջոցներին, զարմանում ես. այս օրերին տարբեր մակարդակների նույնիսկ ամենաթունդ ռուսատյացները գլխի են ընկել ու խոստովանում են, որ դուր է գալիս մեզ, թե ոչ, մեր անվտանգության միակ, կրկնում ենք, միակ երաշխավորը Ռուսաստանն է, աշխարհագրականորեն, պատմականորեն , գոյատեւման առումով մենք կապված ենք այդ երկրի հետ եւ այլընտրանք չունենք: Նույնիսկ այս օրերին հնչող մեղադրանքները, թե ինչու Մոսկվան այս հակամարտության մեջ անվերապահ չի պաշտպանում իր դաշնակցին, ավելի շուտ զգացմունքային են: Արտաքին քաղաքական բարդ իրավիճակում հայտնված Ռուսաստանը չի կարող հաշվի չնստել մյուս իրական վտանգների ու ռիսկերի հետ:

Ում համար է գաղտնիք, որ բոլոր մեծ տերությունների համար փոքրերը միջոց են իրենց ազգային շահերի իրականացման ասպարեզում, եւ Ռուսաստանը բացառություն չէ: Եվ այդ փոխհարաբերություններում ամեն ինչ կախված է փոքր պետության ղեկավարությունիցՙ ինչքանով նրանք իմաստուն ու շրջահայաց կարող են լինել ընդհանուր շահերի շրջանակում շահաբաժիններ կորզել հօգուտ իրենց երկրի: Երիցս իրավացի են հայաստանցի այն քաղաքագետները, որոնք հայտարարում են, որ Ռուսաստանի հետ պետք է աշխատել, եւ ոչ թե զբաղվել փնովումներով: Առավել եւս ներկա բազմաբարդ իրավիճակում:

Ռուբեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Մոսկվա

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս շաբաթվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930