Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ գտնվող որոշ հատվածներում արձանագրվել է զորքերի տեղաշարժ

Ապրիլ 11,2016 21:21

Ապրիլի 11-ի օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հիմնականում պահպանվել է կողմերի միջև ձեռքբերված կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունը՝ բացառությամբ մի շարք դեպքերի:

Մասնավորապես ժամը 11:40-ի սահմանում՝ մարտագծի հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է հաստոցավոր ավտոմատ նռնականետ (ՀԱՆ-17)՝ հայկական դիրքերի վրա արձակելով 10 կրակոց: Ժամը 18:45-ի սահմանում կրակի դադարեցման պայմանավորվածությունը խախտվել է նաև Չայլու-Մատաղիս ուղղությամբ, որտեղ հակառակորդն օգտագործել է 60 միլիմետրանոց ականանետ (3 արկ):

Նույն ժամանակահատվածում, ՊԲ հետախուզության տվյալներով, ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ գտնվող որոշ հատվածներում արձանագրվել է զորքերի տեղաշարժ:

Առաջնային գծում տեղաբաշխված ղարաբաղյան ստորաբաժանումները ուշադիր հետևում են ռազմաճակատային զարգացումներին և վստահորեն իրականացնում իրենց առջև դրված մարտական խնդիրները:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930