Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՆ «Արծիվ Մահապարտների» կոչ-հայտարարությունը. հայհոյելը նույնիսկ թշնամուն՝ աննյութ, անկրակ, առանց հարվածի ու համազարկի, պարապ խոսքեր են, մեջը նյութ չկա

Ապրիլ 13,2016 16:28

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, ադրբեջանական հրոսակախմբերի կողմից ձեռնարկած սանձարձակ և վայրիվերո գործողություններին անհաղորդ չմնալով, մենք՝ Արծիվ Մահապարտներս, սպա, թե զինվոր Արցախում ենք, ամենաթեժ կետերում:

25 տարի անց մենք փաստում ենք, որ ոչինչ չի փոխվել թշնամու հոգեբանության ու գործելակերպի մեջ: Մարդկային ամենաբարձր քաղաքակրթության ճանապարհ բռնած՝ նրա փարոսն ու փրկիչ հանդիսացող հայ ազգը նորից բախվում է ահաբեկիչների հետ, որտեղ գլուխ կտրելը, և այն գյուղերով մեկ ցուցադրելը, ադրբեջանական «կրեդոյի» մեջ է գրված, ինչպես ԴԱԻՇ-ի զինյալների, որոնց մի մասը հայտնվել է ԼՂՀ-ի առաջնագծում: Ու, քանի որ աշխարհը կարծես չի տեսնում եղեռնագործ ենիչերիների նոր սերնդի հանցագործ մասսայական վայրագությունները՝ լինի դա ԴԱԻՇ-ի, թե «ազերԴԱԻՇ»-ի զինյալների կազմում, քաղաքակիրթ մարդկության դեմ նրանց գործողությունները՝ ԼՂՀ-ում, թե ամբողջ աշխարհում, ևս մեկ անգամ համոզվում ենք, որ պարտավոր ենք ազգովի համախմբվել և յուրաքանչյուրիս մտավոր, ֆիզիկակական, հոգևոր կարողությունները ծառայեցնել Հայ ազգի և քաղաքակիրթ մարդկության ներկայի և ապագայի համար:

Ուստի ողջունում ենք հասարակական, քաղաքական ուժերի կորովի համախմբումը, որը այլևս պետք է շարունակական լինի, և որը կբերի մեր՝ թե մտավոր, թե գործնական, թե ֆիզիկական, և թե բարոյական կարողությունների ու ողջ ներուժի ճշգրիտ և ճշմարտացի օգտագործմանը՝ պատմական և աշխարհաքաղաքական զարգացումների այս կարևորագույն ժամանակաընթացքում ռազմաքաղաքական, դիվանագիտական հատուկ «ճակատում» հաղթանակների հասնելու համար:

Հայաստանի և աշխարհասփյուռ հայությանը կոչ ենք անում վերջին օրերի հասարակական-քաղաքական ակտիվությունն ու զգոնությունն էլ ավելի բազմապատկել, նպաստել արդիական տեխնոլոգիաների արդյունավետ ներթափանցմանը և ազգապահպան ներդրումներին Հայաստանում՝ հատկապես պաշտպանունակության ապահովման և անվտանգության ամրապնդման բնագավառներում:

1.            Ռազմա-տիեզերական գերճշտգրիտ սարքավորումներով և ՀՕՊ միջոցներով վերազինմանը, գրոհող ավիացիայի (թռչող օդաչուավոր և անօդաչու գրոհային, հարվածային օդանավեր և կործանիչ ուղղաթիռներ՝ տեսանելի, թե անտեսանելի), ձեռք բերմանը և հետագա սեփական արտադրության կազմակերպմանը Հայաստանում:

2.            Պաշտպանված կապի, տեղեկատվական և տեխնիկական միջոցներով վերազինմանը և հագեցմանը:

3.            Հրթիռա-հրետանային համալիրների ձեռք բերմանը և նորագույն տեխնոլոգիաների ներդրմամբ նրանց ղեկավարումը հեռակառավարմամբ դարձնելու նախագծմանը, (արտասահմանյան, թե տեղական), փորձարարական նորագույն կենտրոնների, և լաբորատորիաների հիմնմանը և գործարկմանը:

4.            Առաջնագծի անձնակազմի անվտանգության ապահովման համար, ինչպես անհատական զրահաբաճկոնների ,այնպես էլ թափանցիկ զրահա դիմակներով սաղավարտների ձեռք բերմանը, սեփական արտադրության հիմնմանը:

5.            Եվս երկու հատուկ նշանակության դեսանտագրոհային բրիգադների ստեղծմանը, և համալրմանը՝ հատուկ պատրաստություն անցած արհեստավարժ անձնակազմով և մասնագիտական ուսումնական կենտրոններով:

Հայ ինժեներներին, գիտնականներին, IT և TT ոլորտի երիտասարդ մասնագետներին կոչ ենք անում համախմբվելու և միասին փոշուց բարձրացնելու հայրենական, և ժամանակակից ռազմագիտարտադրական ոլորտը: Արդիականացնել հարձակման, պաշտպանության և հակահարձակման համար նախատեսված հիմնական զինատեսակները և միջոցները՝ առավել օպերատիվ -ստրատեգիական գործողություններ իրականացնելու և դրանք հավանական հակառակորդի տարածք՝ առանց մարդկային կորուստների տեղափոխելու համար:

Գիտակցում ենք, որ դրա համար ժամանակ է պետք, բայց մեր բաժին ժամանակը արդեն կուրորեն մսխել ենք , սրան ու նրան խնդրելով, ուրիշի ուժը փնտրելով, չվստահելուց ՝ իրար ենք կորցրել: Մեր մայրերը մեզ չեն ների, չի ների պատանի զինվորն ու սպան, սպասող աղջիկն ու զոհված ռազմիկը քաջ: Եվ մեկընդմիշտ հասկանալ է պետք, որ հայհոյելը նույնիսկ թշնամուն՝ աննյութ, անկրակ, առանց հարվածի ու համազարկի, պարապ խոսքեր են, մեջը նյութ չկա…

…«Վաղը չէ մյուս օրը», եթե միասին կենտրոնացնենք մեր ուժերը ու ազգովի արձագանքենք, պատասխանենք այս կոչին՝ ուրեմն մենք կանք և կգտնեք մեր ընդհանուր հաղթանակի ամենակարճ ճանապարհը…

Սպասում ենք բոլոր գիտակից մարդկանց ռեալ ու նպատակային, հրատապ ու անվարան արձագանքներին: Ու եթե հաջողվի այս համազգային համախմբումը, «Ուրեմն դեռ կանք, դեռ կռվելու ենք, ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ»:

 

ՀՀՊՆ Արծիվ Մահապարտներ

 Հասցե՝ Ք. Երևան, Դավիթաշեն, Եղվարդի խճուղի 111

Email: [email protected]

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930