Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձեռքը ադրբեջանցի կամ թուրք ընկավ` կտոր-կտոր կանի»

Ապրիլ 21,2016 16:30

«Պատկերացրեք հայ ընտանիքի այն անդամին, որի երեխայի գլուխը, ձեռքը կամ ականջը կտրել են. ձեռքը ադրբեջանցի կամ թուրք ընկավ` կտոր-կտոր կանի»,- «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական սահմանում սկսված եւ չորս օր տեւած պատերազմին՝ ասաց մոսկվաբնակ իրավապաշտպան Արբակ Խաչատրյանը:

Նրա կարծիքով՝ այս չորս օրերը էական բան փոխեցին հարցի հետագա խաղաղ կարգավորման գործընթացում: Նա կարծում է, որ մինչ այժմ հայ եւ ադրբեջանցի երիտասարդները պետք է միասին աշխատեին, տնտեսական կապեր զարգացնեին, մնացած հարցերը ժամանակի ընթացքում սերունդները կկարգավորեին: Բայց այժմ բարդ է պատկերացնել համագործակցության հեռանկարը:

Սերժ Սարգսյանի` Գերմանիայում արած հայտարարությունն այն մասին, որ մեր բանակը կռվում էր հիմնականում 1980-ականների զենքով, մեր զրուցակիցը նաեւ դիվանագիտական «տրյուկ» է համարում. «Բայց հարցը դա չի: Մի երկու տանկով կամ թռչող ապարատով չի որոշվում, պետությունը պիտի ուժեղ լինի»:
Կարդացեք 

 

«Առավոտ» օրաթերթ
20.04.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930