Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարևոր է տվյալ պետության քաղաքական կամքը». Էնրիկե Էգուրե

Ապրիլ 23,2016 17:19

«Երբ ասում ենք՝ միլիոնավոր փախստականներ, նրանց բոլորին տեսնում ենք մի դեմքով։ Եկեք փախստականներին անհատապես տեսնենք, առանձին դեմքեր վերագրենք նրանց։ Փախստականները նույնպես կրթություն, հմտություններ ունեցող մարդիկ են, որոնք ուզում են մասնակից լինել տվյալ երկրի կյանքին, ինտեգրվել հասարակության մեջ։ Պետք է նրանց հնարավորություն տալ»,- Մատենադարանում անցկացվող Aurora dialogues ֆորումի ժամանակ ասաց Միջազգային փրկարար հանձնաժողովի անդամ, United Nations Foundation-ի ավագ խորհրդատու Ջիլիան Սորենսենը:

Նրա խոսքով՝ արաբական գարունով անցած երկրներին, օրինակ՝ Սիրիային, Եգիպտոսին, բնորոշ են քաղաքական ճնշումներն ու կոռումպացված լինելը։

«Փախստականների հարցերով զբաղվում է «Գթասրտության կորպուս» միջազգային օգնության կազմակերպությունը, տարբեր մարդասիրական կառույցներ։ Կարծում եմ՝ հնարավոր է համագործակցության եզրեր գտնել նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, կազմակերպությունների հետ»,- հավելեց Ջիլիան Սորենսենը։

Protection Internetional (Միջազգային պաշտպանություն) կազմակերպության նախագահ Էնրիկե Էգուրենը շարունակեց քաղաքացիական հասարակության ներգրավվածության կարևորության թեման։

«Իհարկե, քաղաքացիական հասարակությունն անմիջապես արձագանքում է տարբեր խնդիրների, բայց կարևոր է տվյալ պետության քաղաքական կամքը, քաղաքացիների ձայնը լսելու պետության պատրաստակամությունը։ Որպես քաղաքացիներ՝ մենք կարող ենք հնչեցնել մեր ձայնը՝ դիմելով զանգվածային լրատվամիջոցների օգնությանը»,- նշեց Էգուրենը։

Ամփոփելով թեմայի քննարկումը՝ նիստը վարողներն ընդգծեցին այն փաստը, որ թեև կան փախստականների հետ կապված հրատապ հարցեր, սակայն նրանց պաշտպանության գործում առաջընթացը նկատելի է։

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930