Լրահոս
Օրվա լրահոսը

24 Ապրիլի առիթով համահավաք Թեհրանում (Լուսանկարներ)

Ապրիլ 24,2016 16:47

«Արաքս» շաբաթաթերթ, Թեհրան, 24-04-2016թ.

Այսօր առավոտյան, Ապրիլ 24-ի առիթով, Թեհրանի Ս. Սարգիս եկեղեցու շրջափակում և շրջապատում կազմակերպվել էր բազմահազարանոց համահավաք, ուր թեհրանահայությունը եկել էր իր բողոքի ձայնը միախառնելու Հայաստանի և Արցախի հանրապետությունների, Ջավախքի ու Արևմտահայության և ողջ աշխարհով մեկ սփռված հայության ձայնին:IMG_0378-B IMG_0437-B

Նա եկել էր միահամուռ կոչելու՝ որ այսօր հայ ժողովուրդը կրկին անգամ, աշխարհի մեղավոր աչքերի դիմաց, և անգամ բարեկամ խաղացող պետությունների մեղսակից ձեռքերի ներքո, մահ ու կենաց պատերազմ է մղում նույն հին թշնամիների դիմաց, նրանց ովքեր երեկ մեր նախնիներին մորթեցին Վանում, Անիում ու Մուշում, Զեյթում ու մինչև Տեր Զորի անապատում, իսկ այսօր նույն վայրենի թաթը իր հին գործը ցանկանում է շարունակել Հայոց Արցախում… սակայն դա չի հաջողվի մեր թշնամիներին ու հակառակորդին, մենք ազգովի թույլ չենք տա նման բան, քանզի մեզ համար Արցախը լոկ տարածք չէ, այլ Ժողովուրդ է… ժողովուրդ որ հազարավոր տարի բնակվել ու կերտել է քաղաքակրթություն… ամեն մի քարի վրա թողել փորագրություն…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930