Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի ազատամարտիկների միությունն, որպես օգնություն, ՊԲ-ին տրամադրվեց 543 մլն դրամ

Ապրիլ 25,2016 14:12

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության գոտու ողջ երկայնքով հակառակորդի լայնածավալ հարձակման առաջին իսկ պահերից, իր ողջ ներուժը հանրապետության պաշտպանական համակարգի ամրապնդման և անվտանգության ապահովման գործին նպատակաուղղվեց նաև Արցախի ազատամարտիկների միությունը:

Բացի այն, որ ապրիլյան դիմակայության առաջին իսկ օրվանից առայսօր առաջնագծում շարունակում են մարտական խնդիր կատարել հազարավոր ազատամարտիկներ, միությունը պարբերաբար հանդես է գալիս նաև հանրապետության պաշտպանական ներուժի հզորացմանը միտված նյութական աջակցության տարբեր ծրագրային նախաձեռնություններով: Այս համատեքստում, օրերս, միության նախագահ, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ և ԱԱՄ վարչության որոշմամբ, որպես օգնություն, այսօր ՊԲ-ին տրամադրվեց 543 մլն դրամ:

 

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930