Լրահոս
Օրվա լրահոսը

Միյատովիչն իր մտահոգությունն է արտահայտել ՀՀ ոստիկանության՝ լրագրողների դեմ գործողությունների առնչությամբ

Ապրիլ 26,2016 15:18

ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչն այսօր նորից իր մտահոգությունն է արտահայտել  Հայաստանում վերջին շրջանում ոստիկանության՝  լրատվական ներկայացուցիչների դեմ ընդգծված գործողությունների առնչությամբ:

ԵԱՀԿ տարածած հաղորդագրության համաձայն՝  ապրիլի 22-ի ցույցի ժամանակ ոստիկանությունը մոտեցել եւ փորձել է ձերբակալել Նարեկ Բարսեղյանին, Սեւակ Սողոմոնյանին՝ 1in.am լրատվական կայքի լրագրողներին եւ վնասել  է նրանց գույքը:

«Ես կրկնում եմ իմ կոչը իշխանություններին, որ միշտ ապահովեն լրագրողների անվտանգ լուսաբանումը ,- ասել է Միյատովիչը,- լրագրողների նկատմամբ բռնության կիրառումը, հատկապես իրավապահ մարմինների կողմից, անընդունելի  է»:

Միյատովիչը նաեւ նշել է, որ 2015 թվականի հունիսին լրագրողների վրա հարձակման հետաքննությունը  դեռ փակված չէ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930