Լրահոս
Օրվա լրահոսը

Արայիկ Հարությունյանը Մարտակերտում ծանոթացել է հակառակորդի կողմից հրետակոծության հետևանքներին

Ապրիլ 26,2016 17:14

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանն ապրիլի 26-ին մեկնել է Մարտակերտ շրջկենտրոն և տեղում ծանոթացել ապրիլի 25-26-ի գիշերը հակառակորդի կողմից հրետակոծության հետևանքով բնակավայրի կրած վնասներին:

Վարչապետը շրջայց է կատարել Մարտակերտ քաղաքում, եղել է այն թաղամասերում, որտեղ հրետակոծությունից տուժել են առանձնատներ և քաղաքային նշանակության օբյեկտներ:

Այնուհետև, շրջանի պատասխանատուների մասնակցությամբ, վարչապետը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, որի ժամանակ քննարկվել են ստեղծված իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր: Ա. Հարությունյանը դատապարտել է ադրբեջանական կողմի շարունակվող ագրեսիան և նշել, որ, անվտանգության նկատառումներից ելնելով, բնակավայրում մտցված արտակարգ դրությունը դեռևս կպահպանվի:

«Մենք վճռական ենք մեր քաղաքականության մեջ և թշնամու ագրեսիվ գործողություններին տվել ու տալու ենք համարժեք պատասխան: Ինչ վերաբերում է բնակիչների կրած կորուստներին, կառավարությունը շարունակելու է գույքագրել դրանք, որպեսզի տրվեն համապատասխան փոխհատուցումներ»,- ասել է վարչապետը:

Գործադիր իշխանության ղեկավարին այցի ընթացքում ուղեկցում էին քաղաքաշինության և էկոնոմիկայի նախարարները:

 

ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930