Լրահոս
Օրվա լրահոսը

Քաշաթաղում գարնանացանը շարունակվում է

Ապրիլ 26,2016 18:44

Ապրիլի 1-ին Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր գյուղում շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանն անցկացրեց օպերատիվ խորհրդակցություն՝ գարնանացանի ընթացքի և գյուղոլորտի այլ հարցերի շուրջ: Ներկա էին հարավային թևի համայնքների ղեկավարներ, գյուղոլորտի պատասխանատուներ, հրշեջ-փրկարարական շրջանային ծառայության աշխատակիցներ, տարածքում տեղակայված զորամասի հրամանատարը և  ներկայացուցիչներ: Խորհրդակցության ժամանակ ելույթ ունեցան շրջվարչակազմի աշխատակազմի գյուղվարչության պետ Լևոն Սիմոնյանը, վարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանը, օգնական Արտավազդ Ալեքսանյանը, հրշեջ-փրկարարական բաժնի ներկայացուցիչ Անդրանիկ Մարտիրոսյանը, այլոք: Խորհրդակցությունից հետո Ս. Խաչատրյանը գյուղոլորտի պատասխանատուների հետ:

DSCN7993

Թովմասարում ծանոթացավ աշնանացանի արդյունքներին, տվեց հանձնարարականներ: Սակայն ժամեր անց Ադրբեջանի կողմից իրականացրած պատերազմական գործողությունները խանգարեցին գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելուն: Հաջորդ օրը շրջկենտրոնում ստեղծվեց քաղպաշտպանության օպերատիվ շտաբ՝ շրջվարչակազմի ղեկավարի գլխավորությամբ: Հայ շինականը ստիպված սահման մեկնեց՝ սատարելու բանակին և պաշտպանելու հայրենի տունը:

Այս օրերի ընթացքում, այնուամենայնիվ, բավականին աշխատանքներ են իրականացվել գյուղատնտեսության բնագավառում: Ըստ շրջվարչակազմի աշխատակազմի գյուղվարչությոն տեղեկանքի՝ ապրիլի 26-ի դրությամբ գարնանացանի համար շրջանում ընդհանուր կատարվել է 1875հա հերկ, որից 100-ը՝ պետական պահուստային ֆոնդի (ՊՊՖ) տարածքներում: Իրականացվել է 1164հա ցանքս: Հացահատիկային մշակաբույսերից ցորենի ցանքս կատարել են 2 համայնքում՝ 15հա Գետամեջում և 13հա Վարդաբացում: 14 համայնքներում ընդհանուր կատարվել է 326հա գարու, իսկ 13 համայնքում՝ 668հա հաճարի ցանքս: Հաճարի ամենաշատ՝ 150հա, գարնանացան առայժմ կատարվել է Ծաղկաբերդի գյուղական համայնքում, երկրորդ տեղում 100հա-ով Սարատակն է, երրորդը 80հա-ով՝ Ձորափը. այստեղ կատարել են նաև 20հա գարու, 20հա կորնգանի գարնանացան:

Եգիպտացորեն, ընդհանուր 100,7հա, առայժմ ցանել են 3 համայնքում՝ Միջնավանի քաղաքային՝ 80հա, Երիցվանքի և Կումայրիի գյուղական համայնքներում՝ համապատասխանաբար՝ 20 և 0,7հա: Բացի հացահատիկային մշակաբույսերից, կատարվել է նաև այլ բուսատեսակների գարնանացան: Ալաշկերտի գյուղական համայնքում կատարվել է 15հա առվույտի և 5հա բոստան-պարենային բույսերի գարնանացան: 8հա առվույտի ենթացանքս կատարել են Մարտունաշենում: ՊՊՖ հողատարածքներում առայժմ իրականացվել է ընդամենը 6հա կարտոֆիլի ցանքս: 2հա-ից քիչ ավելի կարտոֆիլ են ցանել Միջնավանում: Որոշ համայնքներում նույն մշակաբույսի ցանքս փոքր մակերեսով կատարել և շարունակում են: 1հա-ից քիչ ավելի ցանվել է հատիկաընդեղեն, մոտ 18հա բանջարաբոստանային մշակաբույս: Իշխանաձորի գյուղական համայնքում կատարվել է 3հա սոխի, 50հա հաճարի, 20հա եգիպտացորենի, այլ մշակաբույսերի գարնանացան. կատարվել է նաև ծառատունկ:

Բացի ցանքսի աշխատանքներից, աշնանացանի ցանքատարածքներում իրականացվել է պայքար մկնանման կրծողների և այլ վնասատուների դեմ՝ մոտ 15000հա-ի վրա: Հակահրդեհային նպատակով մոտ 300հա փշաթփեր սրսկվել են հատուկ նյութով, որ չորանան: Իրականացվում են նաև ջրատարների մաքրման և կարգավորման աշխատանքներ: Ընդհանուր առմամբ կլիմայական պայմաններն առայժմ բարեհաջող են, և սպասվում է հացահատիկի լավ բերքատվություն: Այսօր կարևորը խաղաղությունն է, որ հողի մշակը տուն գա և զբաղվի իր խաղաղ ու բարի աշխատանքով:

Զոհրաբ Ըռքոյան 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930