Լրահոս
Օրվա լրահոսը

Խրամատներում «շուն Թալիաթի մահը» հնչեցրած երգիչն իր ձայնասկավառակի հասույթը կուղարկի Արցախ (Տեսանյութ)

Մայիս 02,2016 17:04

Այսօր Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում քաղաքային ու մարզային իշխանությունների ներկայացուցիչների, արվեստագետների, երկրպագուների մասնակցությամբ նշվեց ՀՀ ժողովրդական երգիչ, մշակույթի վաստակավոր գործիչ, Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախմբի տնօրեն Մուրադ Մալխասյանի 60-ամյակը:

Նշենք, որ երգիչը հայտնի է նաեւ Գյումրու օրհներգի՝ «Դու իմ Գյումրի, Լենինական դու իմ նոր..» կատարմամբ:

Երգիչը «Հոկտեմբեր» կինոթատրոնում վաճառքի հանեց իր նոր ձայնասկավառակը, որը կոչվում է «Ես մշեցու զավակ եմ» ու որտեղ զետեղված են նրա հայրենասիրական կատարումները ու հայտարարեց, որ հասույթն ուղարկում է կամ Արցախ՝ առաջնագծում կանգնած մեր քաջերին կամ նահատակված հերոսների ընտանիքներին:

Murad_Malxasyan_2 Murad_Malxasyan_3

Aravot.am-ի հետ զրույցում ժողովրդական երգիչն ասաց. «Ձայնասկավառակը անցած տարի է թողարկվել՝ նվիրված էր Հայոց Ցեղասպանության 100-ամյակին ու իմ 60-ամյակին: Ծրագրում հայրենասիրական ու ժողովրդական երգեր են: Ապրիլի սկզբին տեսնելով կեղտոտ թուրքի հավակնությունները, հարձակումը մեր խաղաղ ժողովրդի վրա՝ մտածում էի Աստված հաջողի՝ ձայնասկավառակի շնորհանդես անեմ ու ամբողջ հասույթն ուղարկեմ սահմանում կանգնած մեր զինվորներին կամ մեր մարզի նահատակված հերոսների ընտանիքներին: Մեր նվագախումբն էլ իր օգնությունը ցուցաբերել է Արցախին, մենք անում են մեր ունեցած չափով, կարող է քիչ լինի, բայց սրտանց ենք անում: Մենք պատրաստ ենք նաեւ մի այսպիսի ակցիա անենք, համերգ տանք Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում ու գումարը նվիրենք մեր հերոսներին, մենք միշտ պատրաստ ենք, սա մեր հոգու պարտքն է, որ պիտի կատարենք»:

1992 թվականին՝ Արցախյան պատերազմի ժամանակ օրեր շարունակ խրամատներում կրակոցների տակ «շուն Թալիաթի մահը» երգած երգիչն ասում է, որ պատրաստ է նորից գնա ու ոգի տա մեր հերոսներին: «Ինձ գեներալ Մանվելն այդ ժամանակ ասում էր՝ չեմ թողնի քեզ տուն գնաս, պիտի մնաս, երգես: Գեներա՛լ, պատրաստ եմ նորից խրամատներում երգելու, պատրաստ եմ մեր հերոսների կողքը կանգնելու»:

Երգիչը մեզ հետ զրույցում կատարեց խրամատում հնչեցրած իր երգերից մեկը, որով կոչ էր անում հայ աղջիկներին չսիրել «թուրքից փախչող վախկոտին»:

Մուրադ Մալխասյանի հետ ամբողջական հարցազրույցը քիչ անց:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031