Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես է Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով բազմակի ճանաչել Լեռնային Ղարաբաղը (Տեսանյութ)

Մայիս 04,2016 13:43

«Սամվել Բաբայան․ վերադարձ» քաղաքացիական նախաձեռնությունը նոր շարք է սկսում․ «Մոռացված դասեր»։

Արցախի հերոս, բանակի հիմնադիր հրամանատար Սամվել Բաբայանը միակ ղեկավարն էր, ում օրոք Ադրբեջանը բազմակի ճանաչել է Լեռնային Ղարաբաղը։ Այս մարդու անունն առ օրս լրջագույն հոգեբանական ազդեցություն ունի՝ սարսուռ առաջացնելով հակառակորդի շրջանում։

Մինչև 1992թ․ օգոստոսի 4-ը, երբ պաշտպանության բանակի հրամանատարը դեռ Բաբայանը չէր, Ադրբեջանին էին հանձնվել Շահումյանի շրջանը, Մարտակերտի շրջանի 80 տոկոսը, Ասկերանի շրջանի 9 գյուղ, Հադրութի շրջանի 18 գյուղ, իսկ թշնամին հանգրվանել էր Մարտունի քաղաքի մատույցներում։ Փաստացի, հանձնված էր նախկին ԼՂԻՄ-ի 47 տոկոսը։ Երբ Բաբայանն իր վրա է վերցնում պատերազմի հրամանատարությունը, նրան 6 ամսվա ընթացքում հաջողվում է պարտիզանական-ֆիդայական ջոկատներից կանոնավոր բանակ ստեղել, որն այլևս որևէ տեղ չէր կանգնելու և ազգը բերելու էր հաղթանակի։

IMG_0002

Բաբայանի օրոք փոխվեց զինվորի հոգեբանությունը՝ արձանագրված պարտություններից դեպի հաղթանակի անխուսափելիություն։ Պարտված զորքին հաղթանակի տանելը լրջագույն հմտություններ է պահանջում։

«Սամվել Բաբայան․ վերադարձ» քաղաքացիական նախաձեռնությունը բացառիկ կադրեր է ներկայացնում․1994 թվականի մայիսի 17-ին Հայաստանն, Արցախն ու Ադրբեջանը բանակցում էին հրադադարի մասին։ Ադրբեջանի պաշտպանության նախարարը՝ հղում անելով նույն թվի փետրվարին Հայաստանի և Արցախի ներկայացուցիչների կողմից առարկությունների չարժանացած՝ «Լեռնային Ղարաբաղի զինված խմբավորումներ» եզրույթին, պահանջում են վերացնել «Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հրամանատար» ձևակերպումը։ Սրան հետևում է Սամվել Բաբայանի կոշտ արձագանքը։
Ներկայացնում ենք պատմական կադրեր, որոնք մինչ այժմ երբևէ չեն հրապարակվել։

 

«Սամվել Բաբայան. վերադարձ»
քաղաքացիական նախաձեռնություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031