Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարության հատուկ հաշվեհամարին է փոխանցվել, ընդհանուր առմամբ, 3.857 մլրդ դրամ, իսկ մայիսի 3-ին՝ 19 մլն դրամ

Մայիս 04,2016 17:05

Արցախի Հանրապետության կառավարության կողմից բացված հատուկ հաշվեհամարին ապրիլի 4-ից մայիսի 3-ը ժամանակահատվածում 5,115 իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմիցփոխանցվել է, ընդհանուր առմամբ, 3,875,367,924 դրամ՝ ներառյալ արտարժույթով փոխանցումները, իսկ միայն մայիսի 3-ին՝ 19,746,980 դրամ՝ փոխանցված 65 անձանց կողմից:

Հիշեցնենք, որ ողջ գումարն ուղղվելու է պաշտպանության բանակի մարտունակության հետագա ամրապնդմանը: Կառավարությունը, Արցախի ողջ բնակչության անունից, իր խորին շնորհակալություննէ հայտնում բոլոր նվիրատուներին՝ հավաստիացնելով, որ յուրաքանչյուր լումա էական նշանակություն է ունենալու Արցախի անվտանգության ապահովման գործում:

Տեղեկացնենք, որ ԼՂՀ ֆինանսների նախարարության կայքում գործում է վիրտուալ POS-տերմինալ, որի միջոցով հնարավոր է վիզա, մասթեր և արքա քարտերով առցանց փոխանցումներ կատարել:Տերմինալի էջի հղումը՝ ստորև.

Բացի դրանից, նշված հատուկ հաշվեհամարին հնարավոր է գումար փոխանցել նաև Telcell ընկերության տերմինալներով՝ մուտք գործելով «Արցախը ես եմ» պատուհան:

Իսկ բանկային հաշվեհամարներին փոխանցումները պետք է կատարել հետևյալ տվյալներով՝

Սպասարկող բանկ՝ «Արցախբանկ» ՓԲԸ,

Հասցե՝ Կիևյան փողոց 3, Երևան, Հայաստան,

SWIFT` ARTSAM22,

Ստացող՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարություն,

Հաշվեհամարները՝

ՀՀ դրամ՝    22300612211100,

ԱՄՆ դոլար՝ 22300110153200,

Եվրո՝ 22300200153300,

ՌԴ ռուբլի՝ 22300400153100:

Տեղեկացնենք, որ փոխանցումների հաշվետվությունը պարբերաբար թարմացվում է նաև ֆինանսների նախարարության կայքում.

ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031