Լրահոս
Օրվա լրահոսը

Հակոբ Չաքրյան. «Արցախի անկախությունը պետք էր ճանաչել, երբ Ադրբեջանը զինադադար էր խնդրում»

Մայիս 05,2016 13:08

Թուրքագետ Հակոբ Չաքրյանի համոզմամբ` Հայաստանն Արցախի անկախությունը պետք է ճանաչեր ժամանակին` զինադադար կնքելուց առաջ, երբ Ադրբեջանը Հայաստանից ու ԼՂՀ-ից խնդրում էր զինադադար:

Հիշեցնենք, որ այսօր կառավարությունը հավանություն տվեց Ազգային ժողովի պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի եւ Հրանտ Բագրատյանի՝ «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մա­սին» ՀՀ օրեն­ք­ի նա­խա­­գծի վերաբերյալ կառավարության եզրակացությանը:

«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը Հակոբ Չաքրյանը կրկին հիշեցրեց զինադադարի փաստը`նշելով, որ առանց որևէ բան ստանալու համաձայնեցինք կնքել զինադադար Ադրբեջանի հետ:

Հարցին` արդյոք Ղարաբաղի ճանաչման մասին այս հայտարարությունները, կառավարության համաձայնությունը շանտաժի տարրեր չե՞ն պարունակում, պարոն Չաքրյանը կարծիք հայտնեց, թե Հայաստանն այն երկիրը չէ, որ շանտաժի լեզվով խոսի աշխարհի հետ:

Քաղաքագետ Շուշան Խաթլամաջյանը Արցախի ճանաչման հարցը քաղաքական պինգ պոնգ համարեց ու նշեց. «Ընդդիմությունը միշտ ուզում էր համոզեր ժողովրդին, որ ուղղակի խիզախություն, քաջություն և ազգասիրություն չունի իշխանությունը, որ դա ընդունի: Իշխանությունն ամեն անգամ բացատրում էր, թե ինչու չի ընդունել, բայց նաև կծում էին իրենց արմունկները, թե ինչու չեն արել դա պատերազմի թոհուբոհի ժամանակ: Բայց նաև գիտենք, որ այն ժամանակ գործընթացը գնում էր միացում կարգախոսով, իսկ եթե միացում, ապա ի՞նչ ճանաչում: Հետո, երբ հասկացան, որ դիվանագիտորեն սխալ է միացումը, որ դա, եթե նայենք ուրիշ կողմից, կոչվում է անեքսիա, մենք դադարեցինք ասել միացում, բայց մոռացանք, որ պետք է ճանաչել»:

Խոսելով Արցախի անկախության ճանաչման վտանգների մասին` քաղաքագետը նշեց. «Իշխանությունը մտել է այդ խաղի մեջ, քանի որ բերանից բաց են թողել դա մի քանի օր առաջ` զուտ պոպուլիստական նկրտումներից ելնելով: Ալիք էր գնում, որ Սերժ Սարգսյանն ահագին վարկանիշ էր հավաքում ապրիլյան քառօրյա պատերազմից, թվում էր` դա էլ իրեն կտա ինքնիշխան պետության նախագահին հարիր արտահայտություն»:

Հակոբ Չաքրյանը փաստեց, թե էլ ի՞նչ վտանգի մասին խոսենք, եթե ամբողջ սահմանի երկայնքով արդեն պատերազմական գործողություններ են, ու իր զարմանքը հայտնեց. «Ամբողջ սահմանի երկայնքով հարձակման են անցնում, բայց մինչ այդ կուտակումներ են եղել չէ՞. զարմանում ես` ո՞նց չեն նկատել, այնինչ զգացել են այն ժամանակ, երբ մտել են մեր տարածք, ախր չեզոք գոտի էլ կա մինչ այդ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031