Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի կարծեք, որ էդ 200 մլն դոլարի զենքը մեկ ճամպրուկի մեջ տեղավորվելու է ու 1 օրում հասնի Հայաստան». Արծրուն Հովհաննիսյան (Տեսանյութ)

Մայիս 16,2016 17:32

Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ ե՞րբ կհասնի վերջապես 200 մլն վարկի դիմաց ռուսական զենքը: Նա պատասխանեց. «Նախ, 200 մլն դոլարի չի, սպառազինությունների ձեռքբերումը մշտական պրոցես է, ուղղակի այդքան մասը վարկով է: Շատ ու շատ զենք-զինամթերք այս տարիներին ձեռք է բերվել ոչ վարկով կամ այլ միջոցներով: Ամեն ինչ չի, որ պետք է հրապարակենք: Զենքի ձեռքբերումը մշտական գործընթաց է, գրեթե տարի չի եղել, որ մի քանի անգամ տարբեր ձեւի, տարբեր բնույթի զենք-զինամթերք, տարբեր նշանակության կառավարման եւ այլ համակարգեր մենք չներկրենք: Հիմա եթե ձեզ հետաքրքիր է զուտ 200 մլն դոլարը, ես դա չեմ մեկնաբանի, որովհետեւ մեր սպառազինությունը մշտական գործընթաց է»:

Դիտարկմանը՝ պատերազմական իրավիճակ է, զենք է անհրաժեշտ, դրա համար ենք հետաքրքրվում՝ նա պատասխանեց. «Ինչո՞ւ եք ֆիքսվել էդ 200 մլն-ի վրա, եթե այլ՝ իքս մլն դոլարի զենք ենք առել: Ես առանձին չեմ կարող ասել՝ կոնկրետ 200 մլն դոլարից ինչ է բերվել, ինչ է բերվելու: Մի կարծեք, որ էդ 200 մլն դոլարի զենք-զինամթերքը մեկ ճամպրուկի մեջ տեղավորվելու է ու 1 օրում հասնի Հայաստան»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031