Լրահոս
Օրվա լրահոսը

Սա աննախադեպ բարեփոխում է, որն ընթանում է լայն կոնսոլիդացիայի պայմաններում . Հ. Նաղդալյան

Մայիս 16,2016 19:54

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում այսօր շարունակվեցին Ընտրական օրենսգրքի նախագծի երկրորդ ընթերցման քննարկումները, որի ընթացքում բազմաթիվ ելույթներ հնչեցին թե ընդդիմադիր գործիչների, և թե իշխանական թևի ներկայացուցիչների կողմից: Արտահերթ ելույթի իրավունքով ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը իր խոսքը ուղղելով ընդդիմադիր գործընկերներին նախ իր վրդովմունքը հնչեցրեց առ այն, որ երկրի կարևորագույն օրենքի քննարկումներն անցնում են կիսադատարկ դահլիճում.

«Որտե՞ղ է ընդդիմությունը, թե՞ բավական է նեգատիվ էմոցիաները արտահայտել ու համարել ձեր գործը ավարտված», – հարցով դիմեց ընդդիմադիր գործընկերներին տիկին փոխխոսնակը այնուհետև անդրադառնալով կոնսենսուսի շուրջ չարչրկված եզրահանգումներին, նշեց, որ կոնսենսունսը հենց այնպես, «օդից կախված» չի լինում:

«Նախ պետք է ձևակերպել, թե ինչ եք հասկանում «կոնսոլիդացիա», «կոնսենսուս» տերմինների տակ» ,- մինչդեռ ըստ Հերմինե Նաղդալյանի Ընտրական օրենսգրքի առաջարկվող նախագիծը աննախադեպ քննարկված  մի փաստաթուղթ է , որի ընդամենը 88 էջի վրա շուրջ 250 առաջարկություն է բերված:

«Մենք ինչպես Սահմանադրական բարեփոխումների ժամանակ , այնպես ել հիմա ասել և ասում ենք ՝ եթե ընդդիմության համար սա կենաց ու մահվան պայքար է և այդ բառապաշարն է գործածվում ՝ մորթել, արյունահեղություն, բարձր գոռալ, գոչել,  և այլն , ապա մեզ համար սա հնարավորություն է օրենքը կատարելագործելու, գնալ վստահության մթնոլորտ ձևավորելուն,  և այդ առումով սա աննախադեպ բարեփոխում է, որն ընթանում է լայն կոնսոլիդացիայի պայմաններում, ողջամիտ կոմպրոմիսը կա, այդ մասին են խոսում ոչ միայն քննարկումներին մասնակցողների , նրանց արած առաջարկությունների  քանակը բնութագրող թվերը, այլև քվեարկության պատկերը՝ առաջին ընթերցումից հետո  շուրջ 100 ձայն»,- իր ելույթում նշեց ԱԺ փոխնախագահը ՝ վստահություն հայտնելով, որ նախագծի երկրորդ ընթերցումը նույնպես քվեարկության նման պատկեր կարձանագրի:

«Ուզում եմ ևս մեկ անգամ ուշադրությունը կենտրոնացնել նախագահ Ս.Սարգսյանի աննախադեպ բանաձևի վրա՝ ընտրությունների որակը ավելի կարևոր է, քան արդյունքը: Երբևէ եղե՞լ է,որ իշխանության ղեկավարը մեր երկրում նման խնդիր դրած լինի», -նշեց տիկին Նաղդալյանը, ավելացնելով, որ ընտրական օրենսգրքի հիմքում դրված է մեխանիզմ, որը կեղծիքի տեղ չի թողնում, մինչդեռ շատերը փորձում են գտնել, թե որտեղ է թաղված շան գլուխը, ո՞ր փուլում, ո՞ր քայլում են ընտրությունները կեղծվելու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur says:

    Դեմագոգությունը վերջ չունի

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031