Լրահոս
Օրվա լրահոսը

Էրդողանը զանգել և շնորհավորել է Ջամալային. aksam.com

Մայիս 16,2016 20:20 Share

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարել է Եվրատեսիլ-2016թ. երգի միջազգային մրցույթի հաղթող, Ուկրաինայի ներկայացուցիչ Ջամալային և շնորհավորել հաղթանակի կապակցությամբ։ Այս մասին տեղեկացնում է թուրքական aksam.com լրատվական կայքը։

Կայացած հեռախոսազրույցի ընթացքում Թուրքիայի նախագահը շնորհավորել է թաթարական արմատներ ունեցող Ուկրաինայի ներկայացուցիչ Ջամալային՝ Եվրատեսիլում հաղթելու կապակցությամբ։ Հեռախոսազրույցի ընթացքում երգչուհին շնորհակալություն է հայտնել հեռախոսազանգի համար և նշել, որ խիստ շոյվել է նախագահ Էրդողանի ցուցաբերած ուշադրությունից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել